«Հրապարակ». Համատարած գաղտնալսումներ

«Հրապարակ». Համատարած գաղտնալսումներ

Tue, 30 Jun 2026 10:30:37 +0400


Այն, որ Հայաստանում դատաիրավական համակարգը դարձել է գործադիր իշխանության ձեռքի խամաճիկը եւ ապօրինի որոշումներ է կայացնում, անմեղ մարդկանց կալանավորում, նորություն չէ: Հատկապես հաճախ խախտվում են մարդու անձնական կյանքի գաղտնիությունը, անձնական տվյալների պահպանության մասին օրենքը: Իշխանությունը մարդկանց գաղտնալսելու հարցում ռեկորդներ է սահմանել․ ում եւ ինչպես ցանկանում՝ լսում են, հետո այդ ձայնագրությունները հայտնվում են իրենց պատկանող լրատվականներում, հրապարակայնացվում, անգամ եթե այդ զրույցները խիստ անձնական են: Մեկնարկը տրվեց նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի անձնական նամակների հրապարակմամբ: Նիկոլ Փաշինյանն անգամ իր թիմակիցներին չի խնայում եւ բազմիցս տեղեկություններ է հրապարակել մարդկանց անձնական կյանքի մասին, որոնք ստացել է ի պաշտոնե: Ընտրությունների փուլում գաղտնալսումներն ուղղակի համատարած դարձան` տեղեկություն ունենք, որ գյուղերից մեկի խանութում են գաղտնալսող սարք տեղադրել:

Փաստաբան Հայկ Ալումյանը մեզ ասաց, որ համատարած գաղտնալսումներն ապօրինի են եւ չունեն որեւէ արդարացում: Փաստաբան Վարազդատ Հարությունյանն էլ նկատեց. «Առհասարակ, պրակտիկայում վարույթ իրականացնող քննիչներն են որոշում՝ ում գաղտնալսել եւ ինչ պատճառներով, իհարկե, երեւույթը մտահոգիչ է: Մտահոգիչ է հատկապես այն, որ համատարած են գաղտնալսում»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Եվրոպա լիգա.«Արարատ-Արմենիան» կխաղա այսօր Երևանում

Եվրոպա լիգա.«Արարատ-Արմենիան» կխաղա այսօր Երևանում Thu, 22 Oct 2026 16:45:55 +0400 Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, մեկնարկելու…

8 րոպե ago

Պեսկովը մեկնաբանել է Պուտինի հնարավոր մասնակցությունը G20 գագաթնաժողովին

Պեսկովը մեկնաբանել է Պուտինի հնարավոր մասնակցությունը G20 գագաթնաժողովին Thu, 22 Oct 2026 16:38:09 +0400 Ռուսաստանի…

16 րոպե ago

Թուրքիան կպահպանի ռազմական ներկայությունը Սիրիայում և Իրաքում

Թուրքիան կպահպանի ռազմական ներկայությունը Սիրիայում և Իրաքում Thu, 22 Oct 2026 16:30:31 +0400 Թուրքիայի պաշտպանության…

24 րոպե ago

Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնում»  ընտրական համակարգը փաստացի բռնազավթված է

Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնում»  ընտրական համակարգը փաստացի բռնազավթված է Thu, 22 Oct 2026 16:22:20 +0400 «Միասին»…

32 րոպե ago

Ոչ թե ադրբեջանցին, այլ ԱԳ նախարարն է մոլորվել

Ոչ թե ադրբեջանցին, այլ ԱԳ նախարարն է մոլորվել Thu, 22 Oct 2026 16:15:39 +0400 Ասենք՝…

38 րոպե ago

Ինչու է սկսել խոսել նոր ընտրություններից

Ինչու է սկսել խոսել նոր ընտրություններից Thu, 22 Oct 2026 16:07:05 +0400 Բագրատ Սրբազանը հայտարարել…

47 րոպե ago