Երեքշաբթի , 30 Հունիսի 2026

«Հրապարակ». Համատարած գաղտնալսումներ

«Հրապարակ». Համատարած գաղտնալսումներ

Tue, 30 Jun 2026 10:30:37 +0400


Այն, որ Հայաստանում դատաիրավական համակարգը դարձել է գործադիր իշխանության ձեռքի խամաճիկը եւ ապօրինի որոշումներ է կայացնում, անմեղ մարդկանց կալանավորում, նորություն չէ: Հատկապես հաճախ խախտվում են մարդու անձնական կյանքի գաղտնիությունը, անձնական տվյալների պահպանության մասին օրենքը: Իշխանությունը մարդկանց գաղտնալսելու հարցում ռեկորդներ է սահմանել․ ում եւ ինչպես ցանկանում՝ լսում են, հետո այդ ձայնագրությունները հայտնվում են իրենց պատկանող լրատվականներում, հրապարակայնացվում, անգամ եթե այդ զրույցները խիստ անձնական են: Մեկնարկը տրվեց նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի անձնական նամակների հրապարակմամբ: Նիկոլ Փաշինյանն անգամ իր թիմակիցներին չի խնայում եւ բազմիցս տեղեկություններ է հրապարակել մարդկանց անձնական կյանքի մասին, որոնք ստացել է ի պաշտոնե: Ընտրությունների փուլում գաղտնալսումներն ուղղակի համատարած դարձան` տեղեկություն ունենք, որ գյուղերից մեկի խանութում են գաղտնալսող սարք տեղադրել:

Փաստաբան Հայկ Ալումյանը մեզ ասաց, որ համատարած գաղտնալսումներն ապօրինի են եւ չունեն որեւէ արդարացում: Փաստաբան Վարազդատ Հարությունյանն էլ նկատեց. «Առհասարակ, պրակտիկայում վարույթ իրականացնող քննիչներն են որոշում՝ ում գաղտնալսել եւ ինչ պատճառներով, իհարկե, երեւույթը մտահոգիչ է: Մտահոգիչ է հատկապես այն, որ համատարած են գաղտնալսում»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Սրանք ընդամենը առաջին գծի վրա կանգնած գործիքներ են

«Հրապարակ». Սրանք ընդամենը առաջին գծի վրա կանգնած գործիքներ են Sat, 27 Jun 2026 12:15:36 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով