Վաղվանից Երևանում ջուրն ամեն օր կանջատվի

Վաղվանից Երևանում ջուրն ամեն օր կանջատվի

Tue, 30 Jun 2026 17:35:56 +0400


Դեռ փետրվարին «Վեոլիա ջուր» ընկերությունը հրապարակել էր 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցը, ըստ որի՝ Հայաստանի բնակավայրերի գերակշիռ մասում մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը ջրամատակարարումը կլինի 17-ժամյա՝ 07:00-ից 24:00-ը, ինչն առաջացրել էր մարդկանց դժգոհությունը։ Նախընտրական շրջանում բարձրացած նման աղմուկը փորձեց չեզոքացնել իշխանությունը։

Մասնավորապես Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց․ «Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի»։ Ի պատասխան Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը նշել էր՝ «Վեոլիա»-ի օրերս հրապարակած ջրամատակարարման գրաֆիկը կվերանայվի, բայց 24-ժամյա ջրամատակարարում ապահովելը, միևնույն է, հնարավոր չէ:

Մեզ հետ զրույցում Վելոիա ջուր ընկերությունից հայտնեցին, որ նոր գրաֆիկով ջրամատակարարմանն անցում է կատարվելու հուլիսի մեկից։

Վաղվանից՝ հուլիսի 1-ից, 2,5 ամիս մայրաքաղաքի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով։ Նոր գրաֆիկի համաձայն մի շարք վարչական շրջաններում ջրամատակարարման գրաֆիկը լինելու է 17-19-ժամյա։

Նոր գրաֆիկը՝ այստեղ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԵՄ անդամակցության օրենքը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական ծուղակի մեջ

ԵՄ անդամակցության օրենքը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական ծուղակի մեջ Thu, 03 Sep 2026 10:37:12 +0400…

10 րոպե ago

Հայաստանը շատ շուտով կկորցնի Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը․ Լավրով

Հայաստանը շատ շուտով կկորցնի Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը․ Լավրով Thu, 03 Sep 2026 10:30:25 +0400 ԵՄ–ին…

16 րոպե ago

«Հրապարակ»․ Տանիքը կաթում է, մրսում են, բայց տարեկան 621 միլիոն դրամ են վատնում

«Հրապարակ»․ Տանիքը կաթում է, մրսում են, բայց տարեկան 621 միլիոն դրամ են վատնում Thu, 03…

21 րոպե ago

«Հրապարակ»․ Հիշելով «Եվրաքվեն». Փաշինյանի հերթական շուստրիությունը

«Հրապարակ»․ Հիշելով «Եվրաքվեն». Փաշինյանի հերթական շուստրիությունը Thu, 03 Sep 2026 10:15:18 +0400 Բիշքեկում ՌԴ նախագահ…

31 րոպե ago

Մոսկվայի օդանավակայանները երկրորդ օրն է՝ փակ են․ ինչ է կատարվում

Մոսկվայի օդանավակայանները երկրորդ օրն է՝ փակ են․ ինչ է կատարվում Thu, 03 Sep 2026 10:00:08…

47 րոպե ago

«Հրապարակ»․ Մի անձը հայտնի չէ, մյուսը գլուխ է գովել, Էդիկ Մինասյանին մեղադրանք են առաջադրել

«Հրապարակ»․ Մի անձը հայտնի չէ, մյուսը գլուխ է գովել, Էդիկ Մինասյանին մեղադրանք են առաջադրել Thu,…

1 ժամ ago