Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ

Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ

Tue, 30 Jun 2026 23:40:30 +0400


Իրանագետ, հասարակական գործիչ Վարդան Ոսկանյանը գրել է.

«Բաքվի բարբարոսական վարչախումբը, որը Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունների համատեքստում ձգտում էր «մի ձեռքով երկու ձմերուկ բռնել», այժմ ստիպված է ընտրություն կատարել։

Հայերիս ցեղասպանության՝ Իսրայելում կառավարության մակարդակով ճանաչումը, որն ինքնին բարոյականության հետ որևէ առնչություն չունի, նկատելիորեն սահմափակել է արհեստածին Ադրբեջանի մանևրի տիրույթը և ստիպել վերջինիս որդեգրել բացահայտ թուրքամետ դիրքորոշում՝ այն արտահայտելով, ոչ ավելի, ոչ պակաս, դրա ԱԳՆ կոչեցյալի մակարդակում արված հայտարարությամբ։

Միևնույն ժամանակ, Բաքվի բարբարոսական վարչախմբի այս մոտեցումը պայմանավորված չէ միայն Թուրքիայի հետ, իբր, «մեկ ազգ, երկու պետություն» լինելու հանգամանքով, ինչպես փորձ է կատարվում ներկայացնել Բաքվում։

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական վերջին անհաջող պատերազմը ևս ազդել է Բաքվի բարբարոսական վարչախմբի դիրքորոշման վրա, քանի որ Իսրայելի դաշնակիցը լինելը՝ ունենալով տարածաշրջանային իր գերակայությունը նաև հրթիռային հարվածներով հաստատող Իրանի նման հարևան, այժմ չափազանց վտանգավոր է դարձել։

Միևնույն ժամանակ, Իսրայելին թիկունքով շրջվելու գործընթացը Բաքվի բռնապետի համար նույնպես հղի է անկանխատեսելի հետևանքներով, քանի որ այդ նույն բռնապետի իշխանության հարաբերական կայունությունը խարսխված է մի կողմից իսրայելական, իսկ մյուսից՝ թուրքական սյուների վրա, որոնցից յուրաքանչյուրի դուրսբերումը միանշանակորեն հանգեցնելու է այդ իշխանության խարխլման։

Արհեստածին Ադրբեջանը ժառանգական իշխանական կլանից սերող երկու բռնապետների իշխանության առանցքի շուրջ ձևավորված պետականության խարխուլ ավանդույթով գոյացություն է, որի ապագան կախված է միայն մեկ անձի՝ Բաքվի ներկայիս բռնսպետի ճակատագրից, որն էլ այժմ կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական սալի արանքում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բախում՝ վարչապետի նստավայրի մոտ․ Ալբանիայում էլի քաոս է

Բախում՝ վարչապետի նստավայրի մոտ․ Ալբանիայում էլի քաոս է Sun, 08 Nov 2026 16:30:00 +0400 Հակակառավարական…

3 րոպե ago

Որտե՞ղ նշել Կարմիր Կրակի Այծի տարին

Որտե՞ղ նշել Կարմիր Կրակի Այծի տարին Sun, 08 Nov 2026 16:15:22 +0400 2027 թվականին Այծի…

17 րոպե ago

Ինչու է Պուտինն իր անձնական օդանավն ուղարկել Թեհրան

Ինչու է Պուտինն իր անձնական օդանավն ուղարկել Թեհրան Sun, 08 Nov 2026 16:00:07 +0400 Ռուսաստանի…

32 րոպե ago

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Sun, 08 Nov 2026 15:45:21 +0400 Փարիզի Օլիմպիական խաղերի…

47 րոպե ago

Ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել

Ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել Sun, 08 Nov 2026 15:30:32 +0400 Կոլումբիայի…

1 ժամ ago

CNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարը

CNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարը Sun, 08 Nov 2026…

1 ժամ ago