Սերժ Թանկյանը՝ Իսրայելի կառավարությանը. «Գնացեք գրողի ծոցը»

Սերժ Թանկյանը՝ Իսրայելի կառավարությանը. «Գնացեք գրողի ծոցը»

Wed, 01 Jul 2026 10:06:01 +0400


System of a Down խմբի առաջատար Սերժ Թանկյանը կոշտ է արձագանքել Իսրայելի որոշմանը՝ պաշտոնապես ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Երաժիշտը իր սոցիալական ցանցերի էջերում տեսաուղերձ է տեղադրել՝ մեղադրելով Իսրայելի կառավարությանը ցինիկ քաղաքական երեսպաշտության մեջ։

Թանկյանը նշել է.

«Տարիներ շարունակ Իսրայելի կառավարությունը օգտագործել է AIPAC-ը՝ ԱՄՆ Կոնգրեսում լոբբինգ անելու համար՝ խանգարելով Կոնգրեսին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիայի հետ իր հարաբերությունների, հետախուզական համագործակցության և այլ բաների պատճառով։

Այսօր Նեթանյահուի կաբինետը որոշեց ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Ցեղասպանություն, որը, ըստ էության, Հիտլերին ստիպեց հավատալ, որ նա կարող է հրեաների հետ անել այն, ինչ արել է 1930-ական և 1940-ական թվականներին։

Այն, որ այս կառավարությունը, որն արդեն ցեղասպանություն է գործել Գազայում և Լիբանանում, որոշել է ճանաչել իմ նախնիների ցեղասպանությունը, ամենանողկալի բանն էր, որ կարող էր անել հայերի հետ՝ շահագործելով մեր պատմությունը, մեր ցեղասպանությունը, մեր ցավը իր քաղաքական շահի համար։ Գնացեք գրողի ծոցը»։

Ավելի վաղ երաժիշտը նաև ընդգծել էր, որ Իսրայելի երկարատև քաղաքականությունը ուղղակիորեն հակասում է ներկայիս որոշմանը: Նրա խոսքով՝ Իսրայելի կառավարությունը տասնամյակներ շարունակ խոչընդոտել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը՝ օգտագործելով AIPAC-ի ազդեցությունը ԱՄՆ Կոնգրեսում՝ Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունները պահպանելու համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը հունից կրկին դուրս է եկել, սպառնացել` Քոչարյանը պետք է նստի

Նիկոլ Փաշինյանը հունից կրկին դուրս է եկել, սպառնացել` Քոչարյանը պետք է նստի Thu, 02 Jul…

10 րոպե ago

«Լուրեր կան, որ Աննա Հակոբյանն է դերակատարում ունեցել Ալեն Սիմոնյանի հեռանալու հարցում»

«Լուրեր կան, որ Աննա Հակոբյանն է դերակատարում ունեցել Ալեն Սիմոնյանի հեռանալու հարցում» Thu, 02 Jul…

15 րոպե ago

Մեր իշխանը Ռուսաստան չի հասնում, շահում է թուրքական իշխանը

Մեր իշխանը Ռուսաստան չի հասնում, շահում է թուրքական իշխանը Thu, 02 Jul 2026 18:15:13 +0400…

16 րոպե ago

ՍԴ-ի որոշումը չեղած, ինչո՞ւ եք պաշտոններ բաժանում. հարց` Փաշինյանին

ՍԴ-ի որոշումը չեղած, ինչո՞ւ եք պաշտոններ բաժանում. հարց` Փաշինյանին Thu, 02 Jul 2026 18:06:11 +0400…

25 րոպե ago

Ինչ մեթոդ է կիրառվում Իրանի հետ բանակցություններում

Ինչ մեթոդ է կիրառվում Իրանի հետ բանակցություններում Thu, 02 Jul 2026 18:00:28 +0400 ԱՄՆ փոխնախագահ…

31 րոպե ago

Ապօրինի իշխանության ապօրինի պահապա՞նը

Ապօրինի իշխանության ապօրինի պահապա՞նը Thu, 02 Jul 2026 17:45:26 +0400 ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը…

46 րոպե ago