Չորեքշաբթի , 1 Հուլիսի 2026

Սերժ Թանկյանը՝ Իսրայելի կառավարությանը. «Գնացեք գրողի ծոցը»

Սերժ Թանկյանը՝ Իսրայելի կառավարությանը. «Գնացեք գրողի ծոցը»

Wed, 01 Jul 2026 10:06:01 +0400


System of a Down խմբի առաջատար Սերժ Թանկյանը կոշտ է արձագանքել Իսրայելի որոշմանը՝ պաշտոնապես ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Երաժիշտը իր սոցիալական ցանցերի էջերում տեսաուղերձ է տեղադրել՝ մեղադրելով Իսրայելի կառավարությանը ցինիկ քաղաքական երեսպաշտության մեջ։

Թանկյանը նշել է.

«Տարիներ շարունակ Իսրայելի կառավարությունը օգտագործել է AIPAC-ը՝ ԱՄՆ Կոնգրեսում լոբբինգ անելու համար՝ խանգարելով Կոնգրեսին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիայի հետ իր հարաբերությունների, հետախուզական համագործակցության և այլ բաների պատճառով։

Այսօր Նեթանյահուի կաբինետը որոշեց ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Ցեղասպանություն, որը, ըստ էության, Հիտլերին ստիպեց հավատալ, որ նա կարող է հրեաների հետ անել այն, ինչ արել է 1930-ական և 1940-ական թվականներին։

Այն, որ այս կառավարությունը, որն արդեն ցեղասպանություն է գործել Գազայում և Լիբանանում, որոշել է ճանաչել իմ նախնիների ցեղասպանությունը, ամենանողկալի բանն էր, որ կարող էր անել հայերի հետ՝ շահագործելով մեր պատմությունը, մեր ցեղասպանությունը, մեր ցավը իր քաղաքական շահի համար։ Գնացեք գրողի ծոցը»։

Ավելի վաղ երաժիշտը նաև ընդգծել էր, որ Իսրայելի երկարատև քաղաքականությունը ուղղակիորեն հակասում է ներկայիս որոշմանը: Նրա խոսքով՝ Իսրայելի կառավարությունը տասնամյակներ շարունակ խոչընդոտել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը՝ օգտագործելով AIPAC-ի ազդեցությունը ԱՄՆ Կոնգրեսում՝ Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունները պահպանելու համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իսրայելի նոր հավակնոտ ծրագիրը․ հարձակում՝ տիեզերքից

Իսրայելի նոր հավակնոտ ծրագիրը․ հարձակում՝ տիեզերքից Tue, 30 Jun 2026 17:00:38 +0400 Իսրայելը մշակում է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով