Ընտրությունները չեն համապատասխանել Սահմանադրության պահանջներին

Ընտրությունները չեն համապատասխանել Սահմանադրության պահանջներին

Wed, 01 Jul 2026 11:51:22 +0400


Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով քննությունը հասել է եզրափակիչ փուլին, և կողմերը ներկայացնում են իրենց վերջնական ելույթները։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը իր ելույթում նշել է, որ իրենց գնահատմամբ՝ ընտրությունները չեն համապատասխանել Սահմանադրության 7-րդ հոդվածի պահանջներին և չեն եղել ազատ ու հավասար։

Նրա խոսքով՝ դատավարության ընթացքում ներկայացվել են փաստարկներ, որոնք, ըստ իրենց, վկայում են ատելության խոսքի լայն տարածման, ինչպես նաև վարչական ռեսուրսի լայնածավալ չարաշահման մասին։

Վարդևանյանը նաև անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի գործունեությանը վերաբերող հարցերին՝ նշելով, որ ապրիլի 7-ին Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների հետևանքով, իր պնդմամբ, սահմանափակվել է Սամվել Կարապետյանի անվան օգտագործման հնարավորությունը։ Նա նաև ընդգծել է, որ ընտրական ամբողջ գործընթացի ընթացքում Կարապետյանը գտնվել է տնային կալանքի տակ։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր ավարտելու է գործի հրապարակային քննությունը և հեռանալու է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է

Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Tue, 10 Nov…

3 ժամ ago

Արսեն Գևորգյանի մահը, Սրբուհի Գալյանի պատասխանը․ օրվա թոփ լուրերը

Արսեն Գևորգյանի մահը, Սրբուհի Գալյանի պատասխանը․ օրվա թոփ լուրերը Tue, 10 Nov 2026 23:35:48 +0400…

3 ժամ ago

Լիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը»

Լիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը» Tue, 10 Nov 2026 23:15:34…

4 ժամ ago

Ընդդիմությունը Եղեգնաձորում որոշել է ձայնը տալ գործող համայնքապետին

Ընդդիմությունը Եղեգնաձորում որոշել է ձայնը տալ գործող համայնքապետին Tue, 10 Nov 2026 23:12:33 +0400 Վաղը…

4 ժամ ago

Զելենսկին Ստուբի հետ Աբու Դաբիում քննարկել է բանակցությունները

Զելենսկին Ստուբի հետ Աբու Դաբիում քննարկել է բանակցությունները Tue, 10 Nov 2026 23:00:21 +0400 Վլադիմիր…

4 ժամ ago

«Կատարում կայանալիք հանդիպման մասին հայտարարությունները սուտ են». Ռեզայի

«Կատարում կայանալիք հանդիպման մասին հայտարարությունները սուտ են». Ռեզայի Tue, 10 Nov 2026 22:52:47 +0400 Իրանը…

4 ժամ ago