Սահմանադրական դատարանը հուլիսի 1-ին հեռանալու է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի վերաբերյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցած 7 քաղաքական ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Նոր ուժ» և «Հանուն հանրապետության» կուսակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները և պահանջելով դրանք անվավեր ճանաչել։
Գործի քննությունը Սահմանադրական դատարանը սկսել էր հունիսի 26-ից։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել Սահմանադրական դատարանի հուլիսի 1-ի նիստի վերաբերյալ։«Սահմանադրական դատարանում այսօր ներկայացվելու են ամփոփիչ ելույթները։ Ելույթներ կունենան դիմումներ ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչները, հարակից պատասխանողները, երրորդ անձը և պատասխանող կողմը։ Այսօրվա նիստը դրանով ավարտվելու է, և Սահմանադրական դատարանը հեռանալու է խորհրդակցական սենյակ, իսկ որոշումը պետք է լինի հուլիսի 4-ին՝ առավելագույնը»,- ասել է Վարդևանյանը։Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ստանալու է մեծամասնություն ու ձևավորելու է կառավարություն, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ ՔՊ-ն նոր ձևավորվելիք խորհրդարանում կունենա 64, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։
Source: USAArmenia
Դարպասապահը ծնոտի կոտրվածք է ստացել Sun, 18 Oct 2026 11:00:14 +0400 Լոնդոնյան «Չեսլիի» դարպասապահ Էմիլյանո…
Հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին…
Վրաերթի է ենթարկել ֆուտբոլային երկրագուներին Sun, 18 Oct 2026 10:30:22 +0400 Միացյալ Նահանգներում ֆուտբոլային հանդիպման…
Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Sun, 18 Oct 2026 10:28:38 +0400 Լիմոժ քաղաքում այրվում…
Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին Sun, 18 Oct 2026 10:26:16 +0400 ՀՀ ԱԺ…
Եղանակն՝ առաջիկա օրերին․ երբ կանձրևի Sun, 18 Oct 2026 10:15:50 +0400 Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 18-19-ին…