Հինգշաբթի , 13 Օգոստոսի 2026

ՍԴ-ն հուլիսի 1-ին կհեռանա խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

Սահմանադրական դատարանը հուլիսի 1-ին հեռանալու է խորհրդակցական սենյակ՝ որոշում  կայացնելու հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցած 7 քաղաքական ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Նոր ուժ» և «Հանուն հանրապետության» կուսակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները և պահանջելով դրանք անվավեր ճանաչել։
Գործի քննությունը Սահմանադրական դատարանը սկսել էր հունիսի 26-ից։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել Սահմանադրական դատարանի հուլիսի 1-ի նիստի վերաբերյալ։«Սահմանադրական դատարանում այսօր ներկայացվելու են ամփոփիչ ելույթները։ Ելույթներ կունենան դիմումներ ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչները, հարակից պատասխանողները, երրորդ անձը և պատասխանող կողմը։ Այսօրվա նիստը դրանով ավարտվելու է, և Սահմանադրական դատարանը հեռանալու է խորհրդակցական սենյակ, իսկ որոշումը պետք է լինի հուլիսի 4-ին՝ առավելագույնը»,- ասել է Վարդևանյանը։Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ստանալու է մեծամասնություն ու ձևավորելու է կառավարություն, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ ՔՊ-ն նոր ձևավորվելիք խորհրդարանում կունենա 64, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Հրապարակ». Մենք թիրախավորվում ենք ոչ միայն իշխանության, այլեւ իրենց ընդդիմադիր համարող որոշ ուժերի կողմից

«Հրապարակ». Մենք թիրախավորվում ենք ոչ միայն իշխանության, այլեւ իրենց ընդդիմադիր համարող որոշ ուժերի կողմից Thu, …