Ռոբերտ Արզումանյանը հեռացավ պաշտոնից
Wed, 28 Oct 2026 17:45:37 +0400

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հայ մասնագետն «Ուրարտուն» գլխավորել էր 2025 թվականի ամռանը։ Արզումանյանի գլխավորությամբ թիմն անցկացրել է 45 հանդիպում, որոնցում տոնել է 21 հաղթանակ։ Ակումբը շնորհակալություն է հայտնել մարզչին անցած ճանապարհի, նվիրումի և կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար՝ հաջողություններ մաղթելով հետագա գործունեության մեջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր