Երեքշաբթի , 21 Հուլիսի 2026

Ձայնագրությունների ազդեցության ու պետական մարմինների ներգրավվածության մասին

Ձայնագրությունների ազդեցության ու պետական մարմինների ներգրավվածության մասին

Wed, 01 Jul 2026 11:58:01 +0400


Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով եզրափակիչ ելույթի ընթացքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ հրապարակված ձայնագրությունները, իր գնահատմամբ, էական ազդեցություն են ունեցել ընտրական գործընթացի վրա։

Նրա խոսքով՝ քաղաքացիների զգալի մասը, լսելով այդ ձայնագրությունները, չի քվեարկել ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական ուժերի օգտին, ինչը, ըստ Վարդևանյանի, վկայում է դրանց ազդեցության մասին։

Փաստաբանը նաև անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի գործողություններին՝ հարց բարձրացնելով, թե ինչու է կառույցը ներգրավվել քաղաքական գործընթացներում։ Նա նշել է, որ եթե խոսքը վերաբերում է իրավախախտումների կանխարգելմանը, ապա դա ողջունելի է, սակայն, իր պնդմամբ, հրապարակված ձայնագրությունների բովանդակությունը դուրս է գալիս կանխարգելման շրջանակներից։

Վարդևանյանի խոսքով՝ այդ նյութերում առկա են քաղաքական գործընթացների մասնակիցների թիրախավորման, շեշտադրման և քաղաքական գործունեությանը միջամտության տարրեր, ինչը, ըստ նրա, մտահոգիչ է իրավական և քաղաքական տեսանկյունից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խոշոր հրդեհ է բռնկվել ճապոնական ռազմաբազաներից մեկում

Խոշոր հրդեհ է բռնկվել ճապոնական ռազմաբազաներից մեկում Mon, 20 Jul 2026 22:45:26 +0400 Խոշոր հրդեհ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով