Ինչպես ու ինչ գումարներ է ծախսել ՔՊ-ն

Ինչպես ու ինչ գումարներ է ծախսել ՔՊ-ն

Wed, 01 Jul 2026 12:37:20 +0400


Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով եզրափակիչ ելույթի ընթացքում «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը հայտարարել է, որ հունիսի 7-ի ընտրությունները չեն անցել հավասարության և ազատության պայմաններում։

Նրա խոսքով՝ այս դատավարությունը առանձնացել է ինչպես մասնակիցների մեծ թվով, այնպես էլ ներկայացված փաստական նյութերի ծավալով, որոնք, ըստ նրա, վկայում են ընտրական գործընթացում արձանագրված բազմաթիվ խախտումների մասին։

Դրմեյանը նշել է, որ նախընտրական փուլում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կիրառվել են տարբեր մեխանիզմներ, այդ թվում՝ տարածքների վարձակալության սխեմաներ, որոնք, նրա պնդմամբ, հնարավորություն են տվել թաքցնել իրական ծախսերի մի մասը և չգերազանցել նախընտրական հիմնադրամի սահմանաչափերը։

Նա անդրադարձել է նաև կուսակցության գրասենյակների աշխատանքին՝ նշելով, որ, իր հաշվարկներով, 588 գրասենյակներում աշխատակիցների վարձատրության և հարկային պարտավորությունների ընդհանուր ծախսերը կարող էին հասնել զգալի գումարների, ինչը, նրա կարծիքով, չի արտացոլվել պաշտոնական հաշվետվություններում։

Դրմեյանը հիշատակել է նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում նկատված մեքենաների երթևեկությունը՝ նշելով, որ դրանք, իր գնահատմամբ, ունեցել են գովազդային բնույթ և կարող էին խախտել գործող օրենսդրությունը։ Նրա խոսքով՝ այս հարցով դիմում է ուղարկվել Ներքին գործերի նախարարություն, սակայն ստացված պատասխանում նշվել է, որ տեղեկատվությունը համարվել է անձնական բնույթի։

Կուսակցության ներկայացուցիչը նաև անդրադարձել է վարչապետի պաշտոնակատարի հայտարարություններին՝ նշելով, որ դրանց մի մասը ընտրողների մոտ կարող էր ստեղծել այն ընկալումը, թե քաղաքական այլընտրանքը կարող է կապվել պատերազմի հնարավորության հետ, ինչը, նրա համոզմամբ, ազդեցություն է ունեցել ընտրողների վարքագծի վրա։

Դրմեյանի խոսքով՝ նախընտրական գործընթացում արձանագրված խախտումներին ավելացել են նաև ձայների հաշվարկի փուլում առաջացած խնդիրները։ Նա վստահություն է հայտնել, որ ներկայացված փաստարկները չեն հերքվել դատավարության ընթացքում։

«Ընտրությունները չեն անցել հավասարության և ազատության պայմաններում»,— եզրափակել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ձեւավորվել է «անցումային շրջանի» պառլամենտ

Ձեւավորվել է «անցումային շրջանի» պառլամենտ Thu, 02 Jul 2026 20:30:21 +0400 Սիրիայում, խորհրդարանական ընտրությունների Գերագույն…

20 րոպե ago

Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան

Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Thu, 02 Jul 2026 20:15:04 +0400…

35 րոպե ago

ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել

ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Thu, 02 Jul 2026 20:05:37 +0400 ՔՊ-ական Արուսյակ Մանավազյանը…

45 րոպե ago

Աշխարհում ավելացել է միլիարդատերերի թիվը

Աշխարհում ավելացել է միլիարդատերերի թիվը Thu, 02 Jul 2026 20:00:30 +0400 Աշխարհում 3302 մարդ հանդիսանում…

50 րոպե ago

Ոչ թե քննադատենք Իսրայելին, այլ նրա քայլը մեր շահերին ծառայեցնենք

Ոչ թե քննադատենք Իսրայելին, այլ նրա քայլը մեր շահերին ծառայեցնենք Thu, 02 Jul 2026 19:45:47…

1 ժամ ago

Մինչև հիմա սիրում ու հարգում եմ. Արզաքանցյանը ԱԺ ընտրությունների պատճառո՞վ է ամուսնալուծվել (տեսանյութ)

Մինչև հիմա սիրում ու հարգում եմ. Արզաքանցյանը ԱԺ ընտրությունների պատճառո՞վ է ամուսնալուծվել (տեսանյութ) Thu, 02…

1 ժամ ago