Հայտնի հաղորդավարին հեռացրել են եթերից

Հայտնի հաղորդավարին հեռացրել են եթերից

Wed, 01 Jul 2026 18:30:27 +0400


Ռուսաստանի Պետական Դումայում առաջարկել են վերանայել հաղորդավար Մարատ Բաշարովի մասնակցությունը ֆեդերալ հեռուստատեսության նախագծերում մասնակցությունից։ Պատճառը՝ Բաշարովի հասցեին ընտանեկան բռնության հետ կապված հնչող լուրջ մեղադրանքներն են։

Հաղորդավարին եթերից զրկելու առաջարկով նամակը «Գազպրոմ Մեդիա»-ին, «ՏՆՏ»-ի եւ «Պյատնիցա»-ի ղեկավարությանը ուղարկել է Պետական Դումայի պատգամավոր Քսենյա Գորյաչեւան։ «Տնային բռնությունը չպետք է մնա առանց հետեւանքների։ Եւ այդ հետեւանքները ոչ միայն պետք է լինեն իրավական պատասխանատվության տեսքով՝ այլ նաեւ հանրային վերաբերմունքի՝ նրանց հանդեպ, ովքեր նման բռնություն են գործադրել։ Չի կարելի կարծել, թե եթե մի քանի տարի անցել է, ապա ամեն բան մոռացվել է»,- ասված է նամակում։ Գորյաչեւան նաեւ ասել է, որ արդեն 80 հազար մարդ ստորագրել է ստորագրահավաքը, որը պահանջում է Բաշարովին հեռացնել դաշնային եթերից։ Սա նկատի առնելով նաեւ՝ պատգամավորն առաջարկել վերոնշյալ ՀԸ-ներին անդրադառնալ, թե որքանով է նպատակահարմար Բաշարովին եթերում թողնելը։Բաշարովը բազմաթիվ անգամներ է աչքի ընկել ընտանեկան կամ տնային բռնության հետ կապված սկանդալներում։ Նրա երկու նախկին կանայք նրան արդեն պաշտոնապես մեղադրանք են առաջադրել տնային բռնության գործադրման համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ջուր հավաքեք

Ջուր հավաքեք Mon, 28 Sep 2026 23:43:00 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին…

4 ժամ ago

Նույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանը. Անդրանիկ Գևորգյան

Նույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանը. Անդրանիկ Գևորգյան Mon, 28 Sep 2026…

4 ժամ ago

Հանգուցյալ թագուհու Bentley-ն կհանեն վաճառքի

Հանգուցյալ թագուհու Bentley-ն կհանեն վաճառքի Mon, 28 Sep 2026 23:30:35 +0400 Մեծ Բրիտանիայի հանգուցյալ թագուհի…

4 ժամ ago

Մաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան

Մաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան Mon, 28 Sep…

4 ժամ ago

Երեք կարևոր իրադարձություն մեկ օրում․ ամփոփում

Երեք կարևոր իրադարձություն մեկ օրում․ ամփոփում Mon, 28 Sep 2026 23:05:39 +0400 Օրվա մեդիա օրակարգը…

4 ժամ ago

OpenAI-ի ղեկավարին կանչել են խորհրդարան

OpenAI-ի ղեկավարին կանչել են խորհրդարան Mon, 28 Sep 2026 23:00:58 +0400 Ավստրալիայի պառլամենտական կոմիտեն հրավիրել…

4 ժամ ago