Կադրային փոփոխությունների շեմին
Wed, 01 Jul 2026 18:49:29 +0400

Կառավարության հնարավոր կադրային փոփոխությունների վերաբերյալ հարցին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը խուսափեց հստակ պատասխան տալուց։
Ճեպազրույցի ընթացքում լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում եղե՞լ է իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ, և արդյոք նա շարունակելո՞ւ է զբաղեցնել ՆԳ նախարարի պաշտոնը։
Ի պատասխան՝ Սարգսյանը նշեց, որ վարչապետը սահմանված ժամկետում կկատարի համապատասխան նշանակումները և հանդես կգա հայտարարությամբ։
Երբ լրագրողը ճշտեց՝ անձամբ ցանկանո՞ւմ է շարունակել պաշտոնավարել, նախարարը պատասխանեց. «Այս պահի դրությամբ զբաղեցնում եմ ՆԳ նախարարի պաշտոնը»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր