Առաջին ջութակը Փաշինյանն է, նրան օգնում է Ալիեւը

Առաջին ջութակը Փաշինյանն է, նրան օգնում է Ալիեւը

Wed, 01 Jul 2026 20:15:04 +0400


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան: Նա Երեւան կայցելի Բաքվից։ Փաշինյանի աշխատակազմից տեղեկացնում են, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահը Փաշինյանի հետ հանդիպումից հետո հանդես կգա հայտարարություններով և կպատասխանի ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցին, ասում է. «Ես միանշանակ համաձայն եմ «Հրապարակում» լույս տեսած այն նյութի հետ, որի համաձայն` Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցից հետո ռուսական կողմը նախատեսում է սանկցիաների նոր փաթեթ կիրառել Հայաստանի դեմ: Ինչ վերաբերում է Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցին, ապա ազդակներն այն մասին են, որ այս այցը յուրահատուկ է, քանի որ Նիկոլ Փաշինյանին աջակցություն ցուցաբերելու համար է, նրանք, պայմանական ասած, ուզում են այնպես ցույց տալ, որ Փաշինյանին ՌԴ իշխանությունները նեղում են, իսկ իրենք եկել են Փաշինյանին փրկելու, սակայն մենք պետք է մի բան հստակ ընկալենք, Եվրոպայի համար չկա առանձին Հայաստան, մեզ դիտարկում են որպես մեկ ընդհանուր տարածաշրջան, որտեղ կա նաև Ադրբեջանը: Մեծ հաշվով Հայաստանն ու Ադրբեջանը նրանք նույնականացնում են, և մեզ նույն տրամաբանության մեջ են դիտարկում: Փորձում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ազդակներ հղել, որպեսզի Ադրբեջանն ու Հայաստանը ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղեն, սակայն այստեղ առաջին «ջութակահարը» Նիկոլ Փաշինյանն է, բայց նրան խորքային կերպով Ալիևն է աջակցում»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եթե ՀՀ-ում ՍԴ լիներ, նման այլանդակ ընտրություններ չէին լինի

Եթե ՀՀ-ում ՍԴ լիներ, նման այլանդակ ընտրություններ չէին լինի Sat, 07 Nov 2026 17:00:49 +0400…

6 րոպե ago

Գրողների միությունը դատարանում հաղթել է դատախազությանը

Գրողների միությունը դատարանում հաղթել է դատախազությանը Sat, 07 Nov 2026 16:44:27 +0400 Հայաստանի գրողների միությունից…

22 րոպե ago

30-ամյա երիտասարդը 8 մարդ է սպանել

30-ամյա երիտասարդը 8 մարդ է սպանել Sat, 07 Nov 2026 16:30:02 +0400 Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում…

36 րոպե ago

Ներկայացվել է «Մոնթե» գեղարվեստական ֆիլմի պաշտոնական թրեյլերը

Ներկայացվել է «Մոնթե» գեղարվեստական ֆիլմի պաշտոնական թրեյլերը Sat, 07 Nov 2026 16:20:32 +0400 Ներկայացվել է…

46 րոպե ago

Բրյուսելից նորից ապտակո՞ւմ են Փաշինյանին

Բրյուսելից նորից ապտակո՞ւմ են Փաշինյանին Sat, 07 Nov 2026 16:15:56 +0400 Բրյուսելի մի հրապարակային եւ…

50 րոպե ago

Հրամայել են սպանել Թրամփին․ ձերբակալված կա

Հրամայել են սպանել Թրամփին․ ձերբակալված կա Sat, 07 Nov 2026 16:00:49 +0400 ԱՄՆ գաղտնի ծառայությունը…

1 ժամ ago