«Հրապարակ»․ Ավանդույթը չի խախտվի

«Հրապարակ»․ Ավանդույթը չի խախտվի

Thu, 02 Jul 2026 08:10:07 +0400


Նորընտիր ԱԺ անդրանիկ նիստն օգոստոսի 3-ին կլինի, արդեն չորրորդ անգամ ավանդույթը չի խախտվի, եւ մինչ ԱԺ նախագահի ընտրվելը նիստը կվարի տարիքով ավագ պատգամավորը՝ Կնյազ Հասանովը։

Նա պատգամավոր է ընտրվել ՔՊ-ի՝ փոքրամասնությունների ցուցակով։ Ազգությամբ քուրդ պատգամավորը ՀՀԿ-ի ցուցակով 2017-ին է պատգամավոր դարձել եւ վարել անդրանիկ նիստը, ապա՝ 2018-ին, հետո՝ 2021-ին։

Հասանովը մեզ ասաց, որ դեռ չգիտի՝ ինքն ընտրվել է, թե՝ ոչ: Եթե ընտրվել է, եւ եթե առաջարկեն, հաստատ չի մերժի։ 81-ամյա Հասանովին հարցրինք` չի՞ հոգնել օրենսդիր աշխատանքից, ինչո՞ւ չգնաց թոշակի, որ երիտասարդների համար տեղ բացի: «Չէ, դեռ չեմ հոգնել, որ հոգնեմ, կգնամ»: Իմացանք` վատառողջ եք։ «Վիրահատություն տարա, հիմա լավ եմ զգում»։

Նիստին, ըստ կարգի, պետք է ներկա լինեն նաեւ ՀՀ նախագահն ու Վեհափառը, ինչպես 2021-ին էր: Սակայն ՔՊ-ում վստահ են, որ Վեհափառը ներկա չի լինի` չեն հրավիրի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Սեպտեմբերի 5-ի կեսգիշերից սկսած Կիևի ուղղությամբ հարվածներ չեն հասցվել

Սեպտեմբերի 5-ի կեսգիշերից սկսած Կիևի ուղղությամբ հարվածներ չեն հասցվել Sun, 06 Sep 2026 09:15:44 +0400…

23 րոպե ago

Մարիա Ազիզյանը՝ ITF-ի J60 միջազգային մրցաշարի հաղթող

Մարիա Ազիզյանը՝ ITF-ի J60 միջազգային մրցաշարի հաղթող Sun, 06 Sep 2026 09:01:37 +0400 Հայաստանի ներկայացուցիչ…

37 րոպե ago

Այս գործը որևէ դատարանի ընդդատյա չէ, այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը. քաղաքագետ

Այս գործը որևէ դատարանի ընդդատյա չէ, այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը. քաղաքագետ Sat, 05 Sep…

10 ժամ ago

Սրանց ամեն ինչն է ֆեյք…կեղծ, հորինված, արհեստական…

Սրանց ամեն ինչն է ֆեյք...կեղծ, հորինված, արհեստական... Sat, 05 Sep 2026 23:35:59 +0400 Սրանց ամեն…

10 ժամ ago

Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում

Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում Sat, 05 Sep 2026 23:15:21 +0400…

10 ժամ ago

Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում

Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում Sat, 05 Sep 2026 23:00:02 +0400 Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի…

11 ժամ ago