Հինգշաբթի , 2 Հուլիսի 2026

«Հրապարակ»․ Ավանդույթը չի խախտվի

«Հրապարակ»․ Ավանդույթը չի խախտվի

Thu, 02 Jul 2026 08:10:07 +0400


Նորընտիր ԱԺ անդրանիկ նիստն օգոստոսի 3-ին կլինի, արդեն չորրորդ անգամ ավանդույթը չի խախտվի, եւ մինչ ԱԺ նախագահի ընտրվելը նիստը կվարի տարիքով ավագ պատգամավորը՝ Կնյազ Հասանովը։

Նա պատգամավոր է ընտրվել ՔՊ-ի՝ փոքրամասնությունների ցուցակով։ Ազգությամբ քուրդ պատգամավորը ՀՀԿ-ի ցուցակով 2017-ին է պատգամավոր դարձել եւ վարել անդրանիկ նիստը, ապա՝ 2018-ին, հետո՝ 2021-ին։

Հասանովը մեզ ասաց, որ դեռ չգիտի՝ ինքն ընտրվել է, թե՝ ոչ: Եթե ընտրվել է, եւ եթե առաջարկեն, հաստատ չի մերժի։ 81-ամյա Հասանովին հարցրինք` չի՞ հոգնել օրենսդիր աշխատանքից, ինչո՞ւ չգնաց թոշակի, որ երիտասարդների համար տեղ բացի: «Չէ, դեռ չեմ հոգնել, որ հոգնեմ, կգնամ»: Իմացանք` վատառողջ եք։ «Վիրահատություն տարա, հիմա լավ եմ զգում»։

Նիստին, ըստ կարգի, պետք է ներկա լինեն նաեւ ՀՀ նախագահն ու Վեհափառը, ինչպես 2021-ին էր: Սակայն ՔՊ-ում վստահ են, որ Վեհափառը ներկա չի լինի` չեն հրավիրի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Thu, 25 Jun 2026 19:14:17 +0400 Քիչ առաջ ՔՊ վարչության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով