Երկուշաբթի , 27 Հուլիսի 2026

Փեզեշքիանն ու Մակրոնը լուրջ զրույց են ունեցել

Փեզեշքիանն ու Մակրոնը լուրջ զրույց են ունեցել

Sun, 15 Mar 2026 23:59:00 +0400


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ՝ քննարկելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև շարունակվող հակամարտության ֆոնին։ Այս մասին հայտնել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում Իրանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները», – ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզը առաջարկում է կոալիցիա ստեղծել՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի պայմաններում նավագնացության անվտանգությունն ապահովելու համար ուժերն ու ռեսուրսները միավորելու համար։

Նա նշել է, որ նման առաքելությունը կարող է սկսվել Իրանի շուրջ հակամարտության ամենասուր փուլի ավարտից հետո։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն

Զրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն Sat, 25 Jul 2026 23:30:15 …