Ուրբաթ , 14 Օգոստոսի 2026

«Հրապարակ»․ Այրվել է Արարատի նախկին մարզպետի առանձնատունը

«Հրապարակ»․ Այրվել է Արարատի նախկին մարզպետի առանձնատունը

Thu, 02 Jul 2026 08:05:45 +0400


«Հրապարակ»-ի տեղեկու­թյուններով՝ օրեր առաջ Արարատի մարզի Արալեզ գյուղում այրվել է Արարատի նախկին մարզպետ, ՔՊ-ական Ռազմիկ Թեւոնյանի առանձնատունը։

Մեզ պատմեցին, որ հրդեհի պատճառը եղել է օդորակիչը, այն ճիշտ միացված չի եղել հոսանքին, որից էլ հրդեհ է բռնկվել։ Թեւոնյանների ազգակից, Արալեզի նախկին ղեկավար Մարտիկ Թեւոնյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ընտանիքի անդամները քնած են եղել, օդորակիչի լարից հրդեհ է բռնկվել, սեւացել են տան պատերը, այրվել են վարագույրն ու բազմոցը։ Նա նշեց, որ տան պատերը կանգուն են, միայն գույքային վնաս է եղել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա

«Հրապարակ»․ ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա Wed, 12 Aug 2026 08:05:28 +0400 Նախկինում …