Առաջին 1,5 միլիարդը ստացավ
Tue, 03 Mar 2026 20:00:40 +0400

Ուկրաինան ստացել է Արժույթի միջազգային հիմնադրամից այս տարվա առաջին հատկացումը, որը կատարվել է քառամյա նոր ծրագրի շրջանակում։ Հատկացումը կազմել է 1,5 միլիարդ դոլար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Յուլյա Սվիրիդենկոն։ Քառամյա ֆինանսավորման ամբողջական ծավալը կազմում է 8,1 միլիարդ դոլար։ Այդ գումարը ստանալու համար, ուկրաինական իշխանությունները խիստ հակասական եւ շատ փորձագետների կարծիքով՝ ոչ ամենեւին ձեռնտու պայմանների տակ են ստորագրել։ Մասնավորապես՝ երկրում նոր հարկատեսակներ են սահմանվելու, ինպես նաեւ չեղարկվելու է կոմունալ ծառայությունների վճարների թանկացման նկատմամբ սահմանված մորատորիումը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր