Եկել է տեսնի՝ պացիենտը ո՞նց է…

Եկել է տեսնի՝ պացիենտը ո՞նց է…

Thu, 02 Jul 2026 15:15:59 +0400


Հայաստանի քաղաքական օրացույցում նոր ավանդույթ է ձևավորվում. հենց ընտրությունների հոտ է գալիս, կամ ընտրությունների թեման դեռ չի հասցրել սառել, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանկարծ զգում է, որ Երևանի օդն առանձնահատուկ բուժիչ հատկություններ ունի։ Ընտրությունից առաջ եկավ։ Ընտրությունից հետո՝ դարձյալ եկավ։

Չմտածեք, թե սա որևէ կապ ունի ընտրությունների, դրանց արդյունքների կամ հնարավոր վիճարկումների հետ։ Աստված մի արասցե։ Ուրսուլան պարզապես չի կարողանում հանգիստ քնել, մինչև անձամբ չտեսնի, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես է։ Ճնշումը նորմա՞լ է, տրամադրությունը բարձր՞ է, քաղաքական ջերմաստիճանը չի՞ բարձրացել։ Եթե ամեն ինչ կարգին է, կարելի է վերադառնալ Բրյուսել։
Սա արդեն դիվանագիտություն չէ, քաղաքական «check-up» է (բժշկական հերթական ստուգում)։

Հետաքրքիրն այն է, որ նույն ժամանակահատվածում աշխարհի մյուս անկյունում Վլադիմիր Պուտինը կարծես չի անհանգստանում Նիկոլի առողջությամբ։ Մեկը զանգում է, մյուսը գալիս է, երրորդը հայտարարություն է անում։ Պուտինը միայն հայ ժողովրդի առողջությամբ է հետաքրքրվում։ Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանը դարձել է այն հիվանդասենյակը, որտեղ բոլորը հերթով մտնում են՝ տեսնելու, թե «պացիենտն ինչպես է»։

Ու ամեն անգամ մեզ բացատրում են, որ այցը բացառապես աշխատանքային է։

Իհարկե, աշխատանքային։ Ինչպես հարևանի այցն է աշխատանքային, երբ ամեն օր գալիս է «պարզապես մի քիչ աղ ուզելու»։
Ամենազվարճալին այն է, որ եթե այս հաճախականությամբ այցերը շարունակվեն, շուտով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում առանձին գիծ կբացվի՝ «Նիկոլին տեսնելու եկած բարձրաստիճան հյուրերի» համար։ Սահմանապահներն էլ այլևս չեն հարցնի այցի նպատակը։ Իրենք կիմանան՝ պատճառը Նիկոլի որպիսությունն է․․․

Քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում։

Բայց եթե ընտրություններից առաջ և հետո նույն մարդիկ անընդհատ հայտնվում են նույն վայրում, մեզ մնում է հավատալ պաշտոնական բացատրությանը՝ սա ընդամենը զուգադիպություն է։ Աշխատանքային այց։
Շատ երկար, շատ հետևողական և շատ… հոգատար զուգադիպություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության

Իսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության Fri, 23 Oct 2026 23:50:32 +0400 Իսրայելը…

10 րոպե ago

Քոչարյանների կալանքի երկարաձգում, Փաշինյանի հայտարարած արտահերթ ընտրություններ․ Օրվա թոփ թեմաները

Քոչարյանների կալանքի երկարաձգում, Փաշինյանի հայտարարած արտահերթ ընտրություններ․ Օրվա թոփ թեմաները Fri, 23 Oct 2026 23:45:49…

14 րոպե ago

Դարձել է Թրամփի կուսակցության խոշոր դոնորը

Դարձել է Թրամփի կուսակցության խոշոր դոնորը Fri, 23 Oct 2026 23:43:02 +0400 Իլոն Մասկը 445…

17 րոպե ago

Մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել

Մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել Fri, 23 Oct 2026 23:37:57 +0400 Հունաստանի խորհրդարանը հավանություն…

22 րոպե ago

«Նա բոլորովին նման չէ Աֆլեքին». Ջենիֆեր Լոպեսի և «Թեդ Լասո»-ի աստղի սիրավեպի մանրամասները

«Նա բոլորովին նման չէ Աֆլեքին». Ջենիֆեր Լոպեսի և «Թեդ Լասո»-ի աստղի սիրավեպի մանրամասները Fri, 23…

44 րոպե ago

Ամերիկացի հայտնի դերասան է մահացել

Ամերիկացի հայտնի դերասան է մահացել Fri, 23 Oct 2026 23:00:46 +0400 93 տարեկան հասակում մահացել…

59 րոպե ago