«Հրապարակ»․ Ինչու է գնդապետ Մալոյանը հայտնվել Քննչական կոմիտեի տեսադաշտում

«Հրապարակ»․ Ինչու է գնդապետ Մալոյանը հայտնվել Քննչական կոմիտեի տեսադաշտում

Fri, 03 Jul 2026 08:20:43 +0400


Երեկ իրավապահները խուզարկություն իրականացրեցին «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Էդիկ Մալոյանի բնակության վայրում, որից հետո ձերբակալեցին նրան, ուշ երեկոյան նրա խափանման միջոցի հարցը պետք է քններ անմռունչ կալանքներ տվող դատավոր Մասիս Մելքոնյանը:

Քննչական կոմիտեն հայտնեց, թե նրա նկատմամբ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ է նախաձեռնվել քրեական վարույթը, նրանից բացի եւս մեկ ձերբակալված կա։ Որոշ տեղեկություններով՝ ճանապարհ անցած զինվորականն իրավապահների ուշադրության տիրույթում հայտնվել է այն պատճառով, որ կինն «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ ազգակցական կապ ունի եւ գնդապետն էլ չի կատարել ՊՆ ղեկավարության քաղաքական հրահանգներն ընտրություններից առաջ: Ավելին, իբրեւ թե արտահոսք է կազմակերպել զորքին իջեցված մի ներքին հրահանգի մասին։

ՔԿ հաղորդագրությունում նշված է․ «Է.Մ.-ն հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, կոչումով՝ գնդապետ, չունենալով պետական գաղտնիք պարունակող համապատասխան տեղեկությանը ծանոթանալու իրավունք, ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա, պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու իրավունք ունեցող Ռ.Ջ.-ին դրդել է հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, այնուհետև՝ հրապարակել է իր կողմից ապօրինի եղանակով ձեռք բերված՝ հիշյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը»։

Մալոյանը Վարդենիսի Ախպրաձորի հրամանատարն էր, ճանապարհ անցած եւ վաստակ ունեցող խիզախ զինվորական, որը երկար տարիներ ծառայություն է իրականացրել Արցախի Մարտակերտ քաղաքում, 2020 թվականից հետո, երբ Արցախի ԱԱԾ-ում հատուկ նշանակության վարչություն է ստեղծվել, նա նշանակվել է որպես տեղակալ։ Նա մասնակցել է ապրիլյան, 44-օրյա պատերազմներին, 2023 թվականին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան հետ մղելուն, նրան դասում են «բաեվոյ աֆիցեռների» դասին, Հայաստան բռնի տեղահանվելուց հետո թերեւս այդ պատճառով են նրան վերցրել ԶՈՒ-ում ծառայության՝ ամենաթեժ կետերից մեկում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԵՄ-ն միացավ Իրանի՝ տնտեսական մեկուսացման քաղաքականությանը

ԵՄ-ն միացավ Իրանի՝ տնտեսական մեկուսացման քաղաքականությանը Sat, 05 Sep 2026 01:00:55 +0400 Եվրամիությունը պաշտոնապես միացել…

56 րոպե ago

Կիևյան կամրջի մալուխները բռնկվել են

Կիևյան կամրջի մալուխները բռնկվել են Sat, 05 Sep 2026 00:07:40 +0400 Latest news from Secure…

2 ժամ ago

Ուկրաինային տված գումարները հետ են պահանջելու Եվրոպայից

Ուկրաինային տված գումարները հետ են պահանջելու Եվրոպայից Sat, 05 Sep 2026 00:00:51 +0400 Միացյալ Նահանգները…

2 ժամ ago

Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերը

Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերը Fri, 04 Sep 2026 23:45:21 +0400 ԿԳՄՍ նախարարի հրամանով…

2 ժամ ago

Իրանի դեմ` գաղտնի օպերացիաներ

Իրանի դեմ` գաղտնի օպերացիաներ Fri, 04 Sep 2026 23:30:02 +0400 Իրանի հետ Միացյալ Նահանգները չի…

2 ժամ ago

Ռաֆինյան կրկնել է Մեսսիի և Ռոնալդուի բացառիկ ցուցանիշը Լա լիգայում

Ռաֆինյան կրկնել է Մեսսիի և Ռոնալդուի բացառիկ ցուցանիշը Լա լիգայում Fri, 04 Sep 2026 23:15:24…

3 ժամ ago