«Հրապարակ». Վերաատեստավորումից «կտրվածների» թիվը թաքցնում են

«Հրապարակ». Վերաատեստավորումից «կտրվածների» թիվը թաքցնում են

Fri, 03 Jul 2026 12:45:37 +0400


Հունիսի 15-ին հարցում եմ արել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին․ «Ապրիլի 26-ին ատեստացիայի լրացուցիչ փուլ է անցկացվել հանրակրթական դպրոցների այն ուսուցիչների մասնակցությամբ, ովքեր նախկինում 2 եւ ավելի անգամ բացասական արդյունք են ունեցել ատեստավորումից։ Լրացուցիչ այդ ատեստացիան կամավո՞ր, թե՞ պարտադիր է եղել նախկինում 2 եւ ավելի անգամ բացասական արդյունք ունեցած ուսուցիչների համար։ Քանի՞ ուսուցիչ է մասնակցել այս փուլին, քանի՞սն է դրական արդյունք ունեցել, բացասական արդյունք ունեցածները շարունակելո՞ւ են աշխատել հանրակրթական դպրոցներում»։

ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը պատասխանել է․ «Հաշվի առնելով կամավոր ատեստավորման միջոցով ուսուցչի մասնագիտական աճին նպաստելու գործընթացի կարեւորությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախատեսել է 2026 թ. ապրիլի 25-ին շուրջ 200 ուսուցչի համար կազմակերպել կամավոր ատեստավորման գործընթաց՝ որպես լրացուցիչ փուլ այն ուսուցիչների համար, որոնք երկու անգամ (2024 եւ 2025 թթ.) չեն հաղթահարել կամավոր ատեստավորումը կամ ՀՀ կառավարության 2022 թ. ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջի համաձայն՝ վերաատեստավորման արդյունքում 50-59 տոկոս արդյունք չեն ցուցաբերել կամ նախորդ ատեստավորման ամենաբարձր արդյունքի նկատմամբ 15 տոկոսային կետ աճ չեն ապահովել եւ զրկվում են տվյալ առարկայի դասավանդման իրավունքից, իսկ միայն տվյալ առարկան դասավանդելու դեպքում ենթակա են ազատման»:

Նախարարի տեղակալը չի պատասխանել հարցին, թե շուրջ 200 ուսուցչից վերաատեստավորման այդ փուլում քանիսը 50-59 տոկոս արդյունք չեն ցուցաբերել կամ նախորդ ատեստավորման ամենաբարձր արդյունքի նկատմամբ 15 տոկոսային կետ աճ չեն ապահովել։ Կարող եմ ենթադրել, որ վերաատեստավորումից «կտրվածների» թիվը շատ մեծ է, ուստի չեն ուզում այն հանրայնացնել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղից առաջ կարևոր հայտարարություն է արել հավաքականի կազմի մասին

Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղից առաջ կարևոր հայտարարություն է արել հավաքականի կազմի մասին Wed, 11 Nov…

7 րոպե ago

Ո՞վ է մերժել Հայաստանի հավաքականին միանալու հրավերը

Ո՞վ է մերժել Հայաստանի հավաքականին միանալու հրավերը Wed, 11 Nov 2026 21:16:01 +0400 Հայաստանի ազգային…

11 րոպե ago

Փաշինյանի դերը երկրորդական է` ինչ որոշեն, այն էլ կանի

Փաշինյանի դերը երկրորդական է` ինչ որոշեն, այն էլ կանի Wed, 11 Nov 2026 21:15:26 +0400…

11 րոպե ago

Ինչպես էին 1915-ին հայկական պոեզիային նվիրված անթոլոգիա կազմում

Ինչպես էին 1915-ին հայկական պոեզիային նվիրված անթոլոգիա կազմում Wed, 11 Nov 2026 21:00:03 +0400 1916…

27 րոպե ago

Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը Wed, 11 Nov 2026 20:54:20 +0400 Հանկարծամահ է եղել Ամերիկայի…

33 րոպե ago

«Սեւ ուրբաթը» կարող է մարդու մոտ տագնապ առաջացնել․ հոգեբան

«Սեւ ուրբաթը» կարող է մարդու մոտ տագնապ առաջացնել․ հոգեբան Wed, 11 Nov 2026 20:45:58 +0400…

41 րոպե ago