Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են

Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են

Fri, 03 Jul 2026 17:45:39 +0400


Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումների իրականացումն այսուհետ պարտադիր է։ 2026թ. հունվարին ընդունված «Շինարարական արտադրության կազմակերպում» շինարարական նորմերով (https://arlis.am/hy/acts/219984/latest) կառուցապատողներին բավարար ժամանակ էր տրվել անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման և շինհրապարակների կահավորման համար։ Նոր կարգավորումը գործում է արդեն մեկ ամիս։

Քաղաքաշինության կոմիտեն հորդորում է բոլոր կառուցապատողներին առաջնորդվել նոր նորմերի պահանջներով, պատասխանատու կերպով կազմակերպել շինարարությունը և մասնակցել շրջակա միջավայրի պահպանությանը։

Այսպիսով՝ ՀՀ բոլոր բնակավայրերում շինարարական հրապարակի արտանետումները պետք է վերահսկվեն աշխատանքների ողջ ընթացքում՝ իրականացնելով փոշենստեցման միջոցառումներ և կիրառելով օդի մաքրման համակարգեր՝ փոշեորսիչ, փոշեճնշիչ, ջրային մառախուղ առաջացնող ու ցածր արտանետումներով սարքավորումներ: Պարտադիր պահանջ է շինհրապարակի կահավորումն օդի որակի մոնիթորինգային սարքերով։

Բացի այդ, ժամանակավոր ճանապարհները պետք է պատվեն բետոնով կամ այլ կոշտ ծածկույթներով, իսկ մնացած տարածքները՝ խճի շերտով՝ բացառելով փոշու առաջացումը։

Կառուցապատողները պարտավոր են հետևել նաև շինարարական հրապարակի պատշաճ կահավորման, կանոնավոր մաքրման, փոշեպաշտպան պատնեշների և ցանցերի կիրառման, նյութերի փոխադրման, պահպանման և այլ պահանջներին։

Շինարարության ընթացքում առաջացող փոշու և ծխի կառավարման միջոցառումներ ամրագրող նորմերի պահպանումը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների շարքում շինարարության գործոնը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դժգոհել է ինտերնետի արագությունից

Դժգոհել է ինտերնետի արագությունից Sun, 15 Nov 2026 23:45:23 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել…

1 ժամ ago

Ասել է, թե ինչու է վերադարձել մեծ ֆուտբոլ

Ասել է, թե ինչու է վերադարձել մեծ ֆուտբոլ Sun, 15 Nov 2026 23:30:29 +0400 Բրազիլիայի…

2 ժամ ago

Քո հիշատակին հավատարիմ՝ շարունակելու ենք մեր սկսած ճանապարհը, մե՛ր լավ ընկեր

Քո հիշատակին հավատարիմ՝ շարունակելու ենք մեր սկսած ճանապարհը, մե՛ր լավ ընկեր Sun, 15 Nov 2026…

2 ժամ ago

Հետո չասեք՝ չի ասել․․․ Տաթևիկ Հայրապետյան

Հետո չասեք՝ չի ասել․․․ Տաթևիկ Հայրապետյան Sun, 15 Nov 2026 23:13:10 +0400 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի…

2 ժամ ago

Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին

Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին Sun, 15 Nov 2026 23:10:12 +0400 ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության…

2 ժամ ago

Ավելի քան 1500 տարվա պալատական համալիր են հայտնաբերել

Ավելի քան 1500 տարվա պալատական համալիր են հայտնաբերել Sun, 15 Nov 2026 23:04:40 +0400 Վրաստանում…

2 ժամ ago