«Հրապարակ»․ Մարզպետն իր խորհրդականին խրախուսել է

«Հրապարակ»․ Մարզպետն իր խորհրդականին խրախուսել է

Sat, 04 Jul 2026 11:25:48 +0400


Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հունիսի 25-ին իր խորհրդական Մանանա Գալստյանին «հատուկ առաջադրանքները եւ աշխատանքները ժամանակին եւ որակյալ իրականացնելու համար» խրախուսել է մեկ ամսվա աշխատավարձով։ Մենք ուսումնասիրեցինք Կարեն Սարգսյանի եւ Մանանա Գալստյանի կենսագրությունները եւ պարզեցինք, որ նրանք վաղեմի գործընկերներ են։ Մինչեւ 2018 թվականը ոչ մի պաշտոն չզբաղեցրած Կարեն Սարգսյանը 2020 թվականից մինչեւ 2021թ. սեպտեմբերի 3-ը աշխատել է որպես ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ: Մանանա Գալստյանը 2020-2021թթ․ ՏԿԵՆ Ջրային կոմիտեում աշխատել է որպես տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգող, այնուհետեւ՝ մամուլի պատասխանատու։

Կարեն Սարգսյանը 2021 թ․ սեպտեմբերի 8-ին նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ, Մանանա Գալստյանը 2021թ․ սեպտեմբերի 28-ին` Կ․ Սարգսյանի մարզպետ նշանակվելուց 20 օր անց, նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի օգնական, իսկ 2025թ․ սեպտեմբերի 17-ին՝ մարզպետի խորհրդական։ 35-ամյա Մանանա Գալստյանն ի՞նչ «հատուկ առաջադրանքներ եւ աշխատանքներ է ժամանակին եւ որակյալ իրականացնում», որ մարզպետը ուր գնում է, նրան հետը տանում է եւ լրացուցիչ էլ խրախուսում է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

GPS համակարգը Ադրբեջանի տարածքը մեծացնում է

GPS համակարգը Ադրբեջանի տարածքը մեծացնում է Sat, 04 Jul 2026 14:15:06 +0400 2020 թվականի պատերազմից…

14 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը Իրանում սովորե՞ց հոգևոր առաջնորդին մեծարելու դասը

Նիկոլ Փաշինյանը Իրանում սովորե՞ց հոգևոր առաջնորդին մեծարելու դասը Sat, 04 Jul 2026 14:00:16 +0400 Կառավարության…

29 րոպե ago

Բագրատ Նալբանդյանն ինքնասպան է եղել` արդարացման վճռին չհասնելով

Բագրատ Նալբանդյանն ինքնասպան է եղել` արդարացման վճռին չհասնելով Sat, 04 Jul 2026 13:45:04 +0400 22…

44 րոպե ago

Քամու հետևանքով վնասվել են շինությունների կառուցատարրեր, տապալվել ծառեր

Քամու հետևանքով վնասվել են շինությունների կառուցատարրեր, տապալվել ծառեր Sat, 04 Jul 2026 13:30:50 +0400 ՀՀ…

58 րոպե ago

3 տեղամաս էին անվավեր ճանաչել, բայց եթե պետք լիներ` շատ ավելին կճանաչեին

3 տեղամաս էին անվավեր ճանաչել, բայց եթե պետք լիներ` շատ ավելին կճանաչեին Sat, 04 Jul…

1 ժամ ago

Պուտինը ջերմ շնորհավորանք է հղել Թրամփին

Պուտինը ջերմ շնորհավորանք է հղել Թրամփին Sat, 04 Jul 2026 13:00:23 +0400 ՌԴ նախագահ Վլադիմիր…

1 ժամ ago