«Հրապարակ»․ Ուրիշ տղամարդու կողքին չէի կարող նստել, ամուսնուս վարորդ եմ ընդունել

«Հրապարակ»․ Ուրիշ տղամարդու կողքին չէի կարող նստել, ամուսնուս վարորդ եմ ընդունել

Sat, 04 Jul 2026 11:45:01 +0400


Գորիսի պետական բազմագործառութային քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանը, որը 2025 թվականի դեկտեմբերի 2-ին նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հենց նույն ամսում իր ամուսնուն աշխատանքի է տեղավորել քոլեջում` որպես վարորդ: Քանի որ քոլեջում դեմ են եղել նրա նշանակմանը, խոշորացույցի տակ են առել բոլոր քայլերն ու որոշումները, եւ աշխատողներն ասում են, որ Կոլյանի ամուսինն այդ ամսին աշխատանքի չի գնացել, սակայն Ամանորի նախաշեմին աշխատավարձի հետ միասին իրենց հետ նաեւ պարգեւավճար է ստացել: Նաեւ պատմում են, որ տնօրենը, առանց կառավարման խորհրդի որոշման, իր աշխատավարձը բարձրացրել է՝ 570 հազար դրամ է ստանում: Նրա մայրը՝ Միրզոյան Ալվարդը, որը 78 տարեկան է եւ երկար տարիներ աշխատել է քոլեջում, աղջկա նշանակվելուց հետո այլ աշխատանք էլ է կատարել, եւ այդ հաստիքի աշխատավարձն էլ է գումարվել հիմնական աշխատավարձին: Քոլեջին պատկանող ծառայողական «Նիվա» ավտոմեքենան տնօրենը չի օգտագործել, ուղղակի քոլեջի կողմից ձեռք բերված բենզինով իր մեքենան է լիցքավորել եւ օգտվել դրանից:

Մենք Արմինե Կոլյանին հարցրինք՝ իսկապե՞ս Ձեր մայրը եւ ամուսինը քոլեջում են աշխատում։ «Այո, մայրս ագրոնոմ է, 50 տարի է արդեն, որ աշխատում է քոլեջում, դասախոս է: Ամուսինս իմ վարորդն է: Երբ ես նշանակվեցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, այդ ժամանակ էլ ամուսինս եղավ իմ վարորդը: Մենք այնպիսի տեղ ենք ապրում, փոքր քաղաքում ենք ապրում, անընդհատ ուրիշ տղամարդու կողքին նստել, միգուցե մի քիչ հետամնաց բան եմ ասում, բայց ավելորդ խոսակցություններ որպեսզի չլինեն, որպեսզի ես ավելի ազատ լինեմ, երբ ուզեմ, որտեղ ուզեմ գնալ աշխատանքային այցով, միասին գնանք»: Ծառայողական մեքենայո՞վ եք գնում։ «Քոլեջն ունի մեքենա, այդ մեքենան անսարք է, գտնվում է տեխնիկական սպասարկման կենտրոնում: Այս պահին օգտագործում եմ իմ մեքենան»: Ձեր մեքենան Ձեր աշխատավարձի՞ց եք լիցքավորում։ «Այո, այո»: Ասում են, որ քոլեջի բյուջեից գնումներ են կատարվում, այդ թվում՝ նաեւ բենզին է գնվում, ինչո՞ւ չեք օգտվում այդ բենզինից։ «Երբ «Նիվան» կցված էր քոլեջին, մենք լիցքավորել ենք պետության հաշվին, երբ անսարք եղավ, սկսեցի վարել իմ մեքենան: Մի խնդիր կա այդ մեքենայի հետ, որ չեն կարողանում լուծել: Մենք նաեւ ունենք «Գազել» մեքենա, որը եւս բենզինով է, ամեն օր այդ մեքենան ուսանողներին տանում է գյուղեր՝ պրակտիկաների»: Վերջում խնդրեցինք Արմինե Կոլյանին՝ մեզ տրամադրել տնօրեն աշխատելու հավաստագրի պատճենը: Պարզվեց՝ հավաստագիրը տրվել է 2025 թվականի սեպտեմբերի 19-ին, իսկ դեկտեմբերի 2-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նրան նշանակել է տնօրենի ԺՊ: Քոլեջի աշխատողները պնդում են, որ Արմինե Կոլյանն իր նշանակումից հետո` 6 ամսվա ընթացքում 1200 լիտր բենզին է օգտագործել, իսկ քոլեջին պատկանող մեքենան մեկ ամսից ավելի սարքին վիճակում է` սպասարկման կենտրոնում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գազի գինն անցել է 1000 դոլարից, մոտենում է 1200-ին

Գազի գինն անցել է 1000 դոլարից, մոտենում է 1200-ին Sat, 26 Sep 2026 18:15:16 +0400…

14 րոպե ago

Խնդրել են թույլատրել միգրանտներին երրորդ երկիր արտաքսելը

Խնդրել են թույլատրել միգրանտներին երրորդ երկիր արտաքսելը Sat, 26 Sep 2026 18:00:25 +0400 ԱՄՆ նախագահ…

29 րոպե ago

6,5 մլն դրամով մեքենա է գնում, բայց տան վարձը Ազգային ժողովն է տալիս

6,5 մլն դրամով մեքենա է գնում, բայց տան վարձը Ազգային ժողովն է տալիս Sat, 26…

43 րոպե ago

Երբ Նիկոլենք փորձում են մարդկանց համոզել, թե իրենք ոչնչից չեն վախենում

Երբ Նիկոլենք փորձում են մարդկանց համոզել, թե իրենք ոչնչից չեն վախենում Sat, 26 Sep 2026…

1 ժամ ago

ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի

ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի Sat, 26 Sep 2026 17:00:24 +0400 Ղազախստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար Թիմուր…

1 ժամ ago

Մի ընդհատեք հերոսների կյանքը․ վերականգնեք հիշատակը

Մի ընդհատեք հերոսների կյանքը․ վերականգնեք հիշատակը Sat, 26 Sep 2026 16:45:40 +0400 Այսօր հերոսության խորհրդանիշ…

2 ժամ ago