Անդրեի եւ նախկին կնոջ հարաբերությունները սրվում են. Երգչի դեմ հաղորդում է տրվել

Անդրեի եւ նախկին կնոջ հարաբերությունները սրվում են. Երգչի դեմ հաղորդում է տրվել

Sat, 04 Jul 2026 14:30:40 +0400


Երգիչ Անդրեի եւ նրա նախկին կնոջ` Անի Օհանյանի հարաբերությունները գնալով սրվում են։ «Հրապարակ»-ի տեղեկություններով` Անին օրերս հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ իրավապահներին` նախկին ամուսնու դեմ։ Ըստ լուրերի` ամուսնալուծության, երեխայի հետ կապված հարցերով դատական պրոցեսներում գտնվող Անդրեն դատարանին բժշկական փաստաթղթեր է ներկայացրել, որոնք վերաբերում են նախկին կնոջ առողջությանը, Անին էլ դրանք դատարանին ներկայացնելը, համարել է բժշկական գաղտնիքի հրապարակում եւ հաղորդման մեջ նշել, թե նախկին ամուսինը դրդել է բժշկին այդ թղթերն իրեն փոխանցել։

Նշենք, որ Անի Օհանյանը բնակվում է ՌԴ-ում, Անդրեն` եւ ՀՀ-ում, եւ ԱՄՆ-ում։

Օրեր շարունակ մենք փորձեցինք կապ հաստատել կողմերի հետ, սակայն մեր նամակներն ու զանգերը մնացին անպատասխան։

Հիշեցնենք, որ Անի Օհանյանը երգիչ Անդրեի հետ նախորդ տարի է բաժանվել, ապա տևական լռությունից հետո ինստագրամյան իր էջում գրառում էր կատարել՝ երգչին փաստացի մեղադրելով ընտանեկան բռնության մեջ։ Երգիչը հերքել էր տեղեկությունը, իսկ ՆԳՆ-ն ուսումնասիրություն էր սկսել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ դիմադրության փուլի սկիզբը․ հայտարարություն

Այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ դիմադրության փուլի սկիզբը․ հայտարարություն Sat, 04 Jul…

10 րոպե ago

Սակագնային փոփոխություններ, որոնք չեն ազդի ոչ սպառողի, ոչ էլ Գազպրոմի վրա

Սակագնային փոփոխություններ, որոնք չեն ազդի ոչ սպառողի, ոչ էլ Գազպրոմի վրա Sat, 04 Jul 2026…

12 րոպե ago

Ամերիկյան նավթի ունեցած կոմերցիոն պաշարները նվազել են

Ամերիկյան նավթի ունեցած կոմերցիոն պաշարները նվազել են Sat, 04 Jul 2026 20:30:39 +0400 ԱՄՆ ունեցած…

27 րոպե ago

Որևէ նախկին իշխանություն կանանց այսքան չի թիրախավորել

Որևէ նախկին իշխանություն կանանց այսքան չի թիրախավորել Sat, 04 Jul 2026 20:15:00 +0400 Իշխանության թիրախում…

42 րոպե ago

Բողոքի ցույց Գերմանիայում․ ճանապարհներ են փակվել

Բողոքի ցույց Գերմանիայում․ ճանապարհներ են փակվել Sat, 04 Jul 2026 20:00:53 +0400 Բազմահազարանոց բողոքի ցույց…

56 րոպե ago

Նիկոլ, դու «Կոշ» քրեակատարողական հիմնարկում չես, և սա 2010 թվականը չէ:

Նիկոլ, դու «Կոշ» քրեակատարողական հիմնարկում չես, և սա 2010 թվականը չէ: Sat, 04 Jul 2026…

1 ժամ ago