Անդրեի եւ նախկին կնոջ հարաբերությունները սրվում են. Երգչի դեմ հաղորդում է տրվել

Անդրեի եւ նախկին կնոջ հարաբերությունները սրվում են. Երգչի դեմ հաղորդում է տրվել

Sat, 04 Jul 2026 14:30:40 +0400


Երգիչ Անդրեի եւ նրա նախկին կնոջ` Անի Օհանյանի հարաբերությունները գնալով սրվում են։ «Հրապարակ»-ի տեղեկություններով` Անին օրերս հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ իրավապահներին` նախկին ամուսնու դեմ։ Ըստ լուրերի` ամուսնալուծության, երեխայի հետ կապված հարցերով դատական պրոցեսներում գտնվող Անդրեն դատարանին բժշկական փաստաթղթեր է ներկայացրել, որոնք վերաբերում են նախկին կնոջ առողջությանը, Անին էլ դրանք դատարանին ներկայացնելը, համարել է բժշկական գաղտնիքի հրապարակում եւ հաղորդման մեջ նշել, թե նախկին ամուսինը դրդել է բժշկին այդ թղթերն իրեն փոխանցել։

Նշենք, որ Անի Օհանյանը բնակվում է ՌԴ-ում, Անդրեն` եւ ՀՀ-ում, եւ ԱՄՆ-ում։

Օրեր շարունակ մենք փորձեցինք կապ հաստատել կողմերի հետ, սակայն մեր նամակներն ու զանգերը մնացին անպատասխան։

Հիշեցնենք, որ Անի Օհանյանը երգիչ Անդրեի հետ նախորդ տարի է բաժանվել, ապա տևական լռությունից հետո ինստագրամյան իր էջում գրառում էր կատարել՝ երգչին փաստացի մեղադրելով ընտանեկան բռնության մեջ։ Երգիչը հերքել էր տեղեկությունը, իսկ ՆԳՆ-ն ուսումնասիրություն էր սկսել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին

Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Thu, 02 Jul 2026 21:15:38 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով