Երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 2954-ի․ հայեր ևս տուժել են

Երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 2954-ի․ հայեր ևս տուժել են

Sun, 05 Jul 2026 17:00:02 +0400


Վենեսուելայում տեղի ունեցած կրկնակի երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 2 954-ի։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, նշված է երկրի հաղորդակցության և տեղեկատվության նախարարության (MIPPCI) ամփոփագրում։
«2954 զոհ, 16 592 վիրավոր։ Փրկվել է 6462 մարդ»,-ասված է հրապարակման մեջ։
Հարավամերիկյան երկրում անօթևան է մնում 16 309 մարդ։ Օգնություն է ցուցաբերվել 83 793 ընտանիքի, բժշկական օգնություն է ստացել 22 445 տուժած։
Իշխանությունների տվյալներով՝ վնասվել են հարյուրավոր շենքեր, 190-ը ամբողջությամբ փլուզվել են։ Անտուն մնացած քաղաքացիների տեղավորման համար բացվել է 80 ժամանակավոր ճամբար։
Աղետի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցում է 3 281 օտարերկրյա փրկարար և Վենեսուելայի տարբեր ծառայությունների 29 567 աշխատակից, ինչպես նաև 26 984 գրանցված կամավոր։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Վենեսուելայում հզոր ստորգետնյա ցնցումների երկու ալիք էր գրանցվել։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության գնահատմամբ՝ առաջինի մագնիտուդը կազմել էր 7․2, իսկ երկրորդինը՝ 7․5։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրաշարժերի հետևանքով տուժել են նաև հայեր․ հաղորդվել էր նաև մեր հայրենակիցների շրջանում նաև անհետ կորածների մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ռազմածովային ուժերի ներ հրամանատար է նշանակվել

Ռազմածովային ուժերի ներ հրամանատար է նշանակվել Sun, 05 Jul 2026 18:00:21 +0400 Իրանում Իսլամական հեղափոխության…

22 րոպե ago

Դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ

Դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Sun, 05 Jul 2026 17:45:23 +0400 Հայաստանի Հանրապետության…

37 րոպե ago

Ռուսաստանը կհարվածի՞ Լեհաստանին

Ռուսաստանը կհարվածի՞ Լեհաստանին Sun, 05 Jul 2026 17:30:53 +0400 Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը…

52 րոպե ago

Արտակարգ․ Մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել

Արտակարգ․ Մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել Sun, 05 Jul 2026 17:15:34 +0400 Հուլիսի 4-ին՝…

1 ժամ ago

Լևոն Ազիզյանը տեղեկացնում է

Լևոն Ազիզյանը տեղեկացնում է Sun, 05 Jul 2026 16:45:59 +0400 Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից…

2 ժամ ago

Վարչապետին վերաբերող հանրաքվեն ձախողվել է

Վարչապետին վերաբերող հանրաքվեն ձախողվել է Sun, 05 Jul 2026 16:30:35 +0400 Սլովակիայում շաբաթ օրը կայացած…

2 ժամ ago