«Հրապարակ». Պահանջում են ԾԻԳ-ից բռնագանձել 4 միլիոն դրամ

«Հրապարակ». Պահանջում են ԾԻԳ-ից բռնագանձել 4 միլիոն դրամ

Tue, 07 Jul 2026 13:15:09 +0400


«Էյչ դի» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Լ. Վիրաբյանը 2025 թ․ հունվարի 30-ին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ ՀՄ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: Դիմելով դատարան՝ հայցվորի ներկայացուցիչը նշել է, որ հայցվորի եւ պատասխանողի (նաեւ պահատու) միջեւ 2021թ. օգոստոսի 26-ին կնքվել է անհատույց պահատվության պայմանագիր։ Համաձայն պայմանագրի 1.1 կետի՝ պահառուն պարտավորվում է պահել պահատուի կողմից քննիչի 2021թ. օգոստոսի 26-ի որոշմամբ հիմնարկին հանձնված 95 տոննա (1900 պարկ) օրգանական պարարտանյութ` առկա վիճակով, եւ վերադարձնել դրանք պահպանված վիճակում, հաշվի առնելով բնականոն մաշվածությունը: Պայմանագրի 2.2.2. կետի համաձայն՝ պաhատուն պարտավոր է պահատվության ժամկետը լրանալիս հետ վերցնել ի պահ հանձնված ապրանքները: Պայմանագրի 4.1 կետի համաձայն՝ ապրանքի պահատվության ժամկետի սկիզբ սահմանել 2021թ. օգոստոսի 26-ը, իսկ ավարտ՝ 2021թ. հոկտեմբերի 15-ը: Պայմանագրի 4.2 կետի համաձայն՝ սահմանված վերջնաժամկետի, ինչպես նաեւ սահմանված ժամկետում պահեստից չբեռնափոխադրելու դեպքում գանձվում է տույժ՝ պահեստավորման 0.1 տոկոսի չափով՝ վերջնաժամկետին հաջորդող յուրաքանչյուր 1 օրվա համար:

Ըստ հարկային հաշիվ-­ապրան­քագրի՝ ապրանքի ընդհանուր արժեքը կազմում է 3 մլն 705 հազար դրամ: Պահեստավորվել է 1900 պարկ, յուրաքանչյուր պարկում՝ 50 կգ պարարտանյութ, 1 տոննայի արժեքը՝ 39 հազար դրամ, 1 պարկի արժեքը՝ 1950 դրամ: Ընդհանուր պահեստավորված ապրանքի արժեքի 0,1%-ը համարժեք է 3.705 դրամին: Անհատույց պահատվության պայմանագրի վերջնաժամկետը 2021թ. հոկտեմբերի 15-ն է, 95 տ (1900 պարկ) պահեստավորված ապրանքի տեղափոխումը ՇՄՆ ԲԾԻԳ ՊՀ-ի կողմից սկսել է իրականացվել 2023թ․ մայիսի 9-ից։ Հայցվորը վերոգրյալի հիման վրա խնդրել է պատասխանողից՝ հօգուտ հայցվորի բռնագանձել 3 մլն 962 հազար 330 դրամ, որից՝ 2մլն 140 հազար 80 դրամը՝ որպես պայմանագրով նախատեսված տույժ, 1 մլն 27 հազար 253 դրամը՝ որպես քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված տոկոս, 700 հազար դրամը՝ փաստաբանի վարձատրություն, 95 հազար դրամը՝ նախապես վճարված պետական տուրք:

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2025 թ․ հունվարի 31-ին հայցադիմումը վարույթ է ընդունել: Պատասխանողը 2025 թ․ մարտի 24-ին ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն: Դատավոր Տ. Գրիգորյանը հունիսի 16-ի վճռով հայցը մերժել է՝ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով: Վճռի դեմ հայցվորի ներկայացուցիչ Լ. Վիրաբյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2026 թ․ մարտի 11-ին որոշել է Վիրաբյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարել, այդ գործով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բեկանել եւ գործն ուղարկել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան` ամբողջ ծավալով ըստ էության քննելու: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ հունիսի 15-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Վարդուհի Պապիկյանը քաղգործն ընդունել է վարույթ եւ նշանակել է դատական նիստ` 2026 թ․ հուլիսի 15-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փոխնահանգապետը կգլխավորի հայտնի կինոստուդիայի Տնօրենների խորհուրդը

Փոխնահանգապետը կգլխավորի հայտնի կինոստուդիայի Տնօրենների խորհուրդը Fri, 30 Oct 2026 22:00:30 +0400 Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ…

17 րոպե ago

Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը ցավալի պարտություն կրեց եզրափակիչում

Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը ցավալի պարտություն կրեց եզրափակիչում Fri, 30 Oct 2026 21:49:00 +0400 Ղազախստանի…

29 րոպե ago

Քիմ Քարդաշյանը կվիրահատվի

Քիմ Քարդաշյանը կվիրահատվի Fri, 30 Oct 2026 21:37:36 +0400 Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ էզոֆագիտի՝…

40 րոպե ago

Ինչ արժեն ոսկին ու արծաթը Համաշխարհային շուկայում

Ինչ արժեն ոսկին ու արծաթը Համաշխարհային շուկայում Fri, 30 Oct 2026 21:30:33 +0400 Նյու-Յորքի Comex…

47 րոպե ago

Ջաֆար Փանահին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Ջաֆար Փանահին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Fri, 30 Oct 2026 21:23:29 +0400 Իրանի դատարանը…

54 րոպե ago

Սահմանամերձ Ոսկեպարը զրկված է բուժկետից

Սահմանամերձ Ոսկեպարը զրկված է բուժկետից Fri, 30 Oct 2026 21:15:43 +0400 2 ամիս է, ինչ…

1 ժամ ago