Մասիս Մելքոնյանին մրցակից է հայտնվել

Մասիս Մելքոնյանին մրցակից է հայտնվել

Tue, 07 Jul 2026 13:25:54 +0400


Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի միջնորդությունը քննում է դատավոր Գարիկ Աբելյանը։ Աբելյանը հայտնի է մի շարք իշխանահաճո որոշումներով։ Մասնավորապես նա է Անդրանիկ Թևանյանին 2 ամսով կալանքի որոշման հեղինակը։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի գործով դատավորը կրկին Աբելյանն է։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ քրեական գործով մեղադրական վերդիկտ է կայացվել։

Աբելյանն ընդամենը 33 տարեկան է, ծնվել է Գորիս քաղաքում։ 2010 թվականին ավարտել է Գորիսի թիվ 2 դպրոցը։ 2011-2013 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ 2016 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2018 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ գերազանց առաջադիմությամբ։ 2023 թվականից ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի հայցորդ է։ 2016 թվականին եղել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի օգնական։ Այնուհետև աշխատել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամում՝ որպես կարճաժամկետ փորձագետ։ 2019-2021 թվականներին զբաղեցրել է դատախազի և ավագ դատախազի պաշտոններ Սյունիքի մարզի դատախազությունում, այնուհետև՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում։ 2022 թվականին տեղափոխվել է Արդարադատության նախարարություն, որտեղ նախ աշխատել է Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնում որպես փորձագետ, ապա ղեկավարել է Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչությունը։ 2023 թ․ հուլիսի 6-ին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-228-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ 2024 թվականից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռոբոտների առաջին պաշտոնական ամուսնությունը՝ Մոսկվայում

Ռոբոտների առաջին պաշտոնական ամուսնությունը՝ Մոսկվայում Thu, 09 Jul 2026 23:30:06 +0400 Մոսկվայում՝ Պուշկինի անվան գրադարանում,…

10 րոպե ago

Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց

Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց Thu, 09 Jul 2026 23:15:24 +0400…

25 րոպե ago

Արեգնազ Մանուկյանը խնամքի տակ ունի անչափահաս երեխա․ «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը

Արեգնազ Մանուկյանը խնամքի տակ ունի անչափահաս երեխա․ «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը Thu, 09 Jul 2026…

38 րոպե ago

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը կգլխավորի Մեքսիկայի հավաքականը

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը կգլխավորի Մեքսիկայի հավաքականը Thu, 09 Jul 2026 23:00:50 +0400 Մեքսիկայի ֆուտբոլի հավաքականը…

39 րոպե ago

Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան

Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Thu,…

54 րոպե ago

Որոնք են աշխարհի ամենահարմարավետ քաղաքները

Որոնք են աշխարհի ամենահարմարավետ քաղաքները Thu, 09 Jul 2026 22:30:40 +0400 Բրիտանական Economist Intelligence Unit…

1 ժամ ago