Բորբոս, կեղտ և անբավարար պայմաններ

Բորբոս, կեղտ և անբավարար պայմաններ

Tue, 07 Jul 2026 19:15:29 +0400


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մայիս Թումանյանին պատկանող լիմոնադի արտադրամասում (Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ):

Սանիտարահիգիենիկ նորմերի այն խախտումները, որ հայտնաբերվել են ստուգման ընթացքում, անհամատեղելի են սննդամթերքի անվտանգության պահանջների հետ:

Ի մասնավորի՝

– արտադրական շինություններում չի ապահովվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը,

– արտադրամասը չի պաշտպանվել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկների թափվելու, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացման վտանգից,

– չեն եղել պայմաններ պարենային (սննդային) հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման համար,

– հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

– առաստաղի ներքին մակերևույթի կառուցվածքը ապահով չի եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

– սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումները, գործիքները, պարագաները պատրաստված չեն եղել համապատասխան նյութերից, չեն պահվել նորոգ վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ լիմոնադի այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրամասը համապատասխանեցնել իրավական ակտերով սահմանված պահանջներին:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Սա է Նիկոլ Փաշինյանի տարերքը․․․ Սա հրապարակային հաշվեհարդար է նաև մեզ հետ

Սա է Նիկոլ Փաշինյանի տարերքը․․․ Սա հրապարակային հաշվեհարդար է նաև մեզ հետ Tue, 07 Jul…

16 րոպե ago

Ամենաբարդը Թրամփին համոզելն էր․ Հաքան Ֆիդան

Ամենաբարդը Թրամփին համոզելն էր․ Հաքան Ֆիդան Tue, 07 Jul 2026 22:30:45 +0400 Թուրքիայի ԱԳ նախարար…

19 րոպե ago

Պատմության մեջ խոշորագույն պետական գնումն են արել

Պատմության մեջ խոշորագույն պետական գնումն են արել Tue, 07 Jul 2026 22:30:24 +0400 Կանադան գերմանական…

20 րոպե ago

«Ծառուկյանին գետնին պառկացնելն ուղղակի «աբիժնիկության» ու վախերի մասին է»․ Ռուբեն Մխիթարյան

«Ծառուկյանին գետնին պառկացնելն ուղղակի «աբիժնիկության» ու վախերի մասին է»․ Ռուբեն Մխիթարյան Tue, 07 Jul 2026…

20 րոպե ago

Ամեն ինչ դեռ նոր է սկսվում․ դուք պարտվել եք

Ամեն ինչ դեռ նոր է սկսվում․ դուք պարտվել եք Tue, 07 Jul 2026 22:17:59 +0400…

32 րոպե ago

Առյուծի անկումը չեք մարսելու, չենք թողնելու մարսեք. COP 17-ին կտեսնեք

Առյուծի անկումը չեք մարսելու, չենք թողնելու մարսեք. COP 17-ին կտեսնեք Tue, 07 Jul 2026 22:15:13…

35 րոպե ago