Երկուշաբթի , 27 Հուլիսի 2026

Անցանկալի է, որ բիզնես գործունեության անհաջող փորձը ներկայացվեր այնպես, թե Հայաստանի ու Իրանի քաղաքացիները տարաձայնություններ ունեն

Անցանկալի է, որ բիզնես գործունեության անհաջող փորձը ներկայացվեր այնպես, թե Հայաստանի ու Իրանի քաղաքացիները տարաձայնություններ ունեն

Wed, 08 Jul 2026 11:37:25 +0400


Մենք Հայաստանի ներքաղաքական հարցերին չենք միջամտում ու ցանկություն էլ չունենք միջամտելու, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի գործի մասին, որում ներգրավված են նաև Իրանի քաղաքացիներ։

Դեսպանը նշեց, թե երբ որևէ իրսդարձության ազդեցության տակ երկրի ներսում որոշակի պառակտում է ստեղծվում, դա երբեք չի կարող բերել որևէ լավ արդյունքի։

«Հուսով ենք, որ Հայաստանի բոլոր ուժերը կկարողանան միասնական լինել ազգային նպատակների գաղափարների շուրջ»,- նշեց նա։

Դեսպանն ասաց, թե իրանական կողմը շատ է ցավում ու ափսոսում, որ հայ-իրանական առևտրի կենտրոնի նախագիծը հաջողության չհասավ։

«Մենք ցանկանում էինք հայ-իրանական համատեղ առևտրի կենտրոն հիմնել, որի աշխատանքներում ներգրավված էին և՛ իրանցիներ, և՛ Գագիկ Ծառուկյանը։ Ափսոսանքով պետք է նշեմ, որ կողմերը ունեցան որոշակի տնտեսական տարաձայնություններ, փորձել ենք ամեն ինչ անել, որ կոնսենսուսի ու զիջումների արդյունքում հասնենք համաձայնության, մինչև վերջերս էլ կապի մեջ էի երկու կողմերի հետ, ամեն դեպքում, քանի որ հիմա գործ ունենք քրեական գործի հետ, հույս ունենք, որ ապացույցների հիման վրա հնարավոր կլինի լուծել հարցն ու հասնել որևէ արդյունքի։

Մենք բնավ չէինք ցանկանա, որ որևէ սև բիծ մնար հարաբերությունների համատեքստում, մեզ համար անցանկալի է, որ երկու երկրների քաղաքացիների միջև բիզնես գործունեության անհաջող փորձը հանրային կարծիքում ներկայացվեր այնպես, որ Հայաստանի ու Իրանի քաղաքացիները չկարողացան իրար հետ աշխատել ու հիմա տարաձայնություններ ունեն»,- հավելեց նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի գերագույն առաջնորդը դիմել է «Հզբոլլահ»-ին

Իրանի գերագույն առաջնորդը դիմել է «Հզբոլլահ»-ին Mon, 27 Jul 2026 09:30:26 +0400 Իրանի գերագույն առաջնորդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով