«Հրապարակ». Իրավիճակը առաջնագծում եւ սահմանամերձ քաղաքներում ծանր է

«Հրապարակ». Իրավիճակը առաջնագծում եւ սահմանամերձ քաղաքներում ծանր է

Wed, 08 Jul 2026 12:15:47 +0400


«Հրապարակը» զրուցել է Ուկրաինայի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի (ՌՀԱԻ) փոխտնօրեն, արտաքին հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մաքսիմ Պալամարչուկի հետ։

– Վոլոդիմիր Զելենսկին հայ­տարարել է, որ հաստատել է Ռուսաստանի դեմ 40-օրյա հատուկ գործողությունը։ Նա նշել է, որ հատուկ օպերացիայի նպատակն է՝ ՌԴ-ին ստիպել դադարեցնել պատերազմը։ Եթե առավել մանրամասն՝ ի՞նչ է ենթադրում այս պլանը, ե՞րբ է մեկնարկելու այն։

– Նախագահ Զելենսկին տվյալ գործողության մեկնարկի մասին հայտարարեց հունիսի 25-ին՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնակատարի հետ հանդիպման ժամանակ։ Սակայն օպերացիայի շրջանակում գործողություններն ինքնին գաղտնի են։

– Այս ամենին զուգահեռ, միայն հուլիսին Ռուսաստանը երկու զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի մայրաքաղաքի ու հարակից շրջանների վրա, որի հետեւանքով բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ կան։ Կիեւում ինչպիսի՞ն է հիմա վիճակը։ Այս պահին կարծես պատերազմի թեժ կետերը Կիեւն ու Կոստանտինովկա՞ն են։

– Կիեւում կան բազմաթիվ տուժածներ. հրթիռային հարվածը լուրջ վնաս է հասցրել բնակելի շենքերին։ Սակայն սա առաջին օդային հարվածը չէ։ Քաղաքը հարմարվել է, եւ բնակիչները որքան հնարավոր է՝ շարունակում են իրենց առօրյա գործունեությունը։ Սակայն իրավիճակն առաջնագծում եւ սահմանամերձ քաղաքներում ծանր է։ Սումիում, Զապորոժիեում եւ Խերսոնում հակառակորդն ահաբեկում է խաղաղ բնակիչներին ԱԹՍ-ների հարվածներով, հրետանային կրակով եւ ավիառումբերով։ Առաջնագծում մարտերը շարունակվում են նաեւ Կոստանտինովկայից շատ ավելի հեռու, չնայած պարզ է, որ ռուսական զորքերը հատկապես այնտեղ են կենտրոնացած։

– Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան հայտնել է, որ հուլիսին Կիեւի վրա երկու լայնածավալ հարձակումներից հետո Ուկրաինան ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ է խնդրել՝ ակնկալելով սկզբունքային ու ուժեղ արձագանք՝ պատերազմը դադարեցնելու եւ երկարատեւ խաղաղության հասնելու համար։ Կկարողանա՞ միջազգային հանրությունը գոնե այս անգամ առավել վճռական ու էֆեկտիվ լինել՝ 4 տարուց ավելի շարունակվող արյունահեղությանը վերջ տալու համար։

– Կցանկանայի նման հույս ունենալ, բայց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի մեխանիզմը դժվար թե թույլ տա նման սցենարը հավանական համարել։

– Պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության մասին շարունակում է խոսել նաեւ ԱՄՆ նախագահ Թրամփը․ այս օրերին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում մտադիր է հանդիպել Զելենսկու հետ, ապա նույն թեմայով զրուցել Պուտինի հետ։ Խաղաղության հասնելու տեսակետից, ըստ պաշտոնական Կիեւի, ո՞ր ուժային կենտրոնն է առավել հուսալի այս պահին։

– Իրանի հետ հակամարտության աստիճանական ավարտը հույս է ներշնչում ԱՄՆ խաղաղապահ ջանքերի ակտիվացման համար։ Ուկրաինան հետեւողականորեն համագործակցում է բոլոր ազդեցիկ երկրների հետ՝ խաղաղության հասնելու համար։ Եթե նրանց դիրքորոշումները մերձենան, ռազմական գործողությունների դադարեցումը, հավանաբար, ավելի շուտ կգա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լեռնագնացներ են կորել

Լեռնագնացներ են կորել Fri, 31 Jul 2026 13:00:53 +0400 Պակիստանում Բրոդ Փիք (8047 մ) լեռան…

4 րոպե ago

Բողոքի ակցիա` Արմավիրում. գյուղացիները ճանապարհ էին փակել

Բողոքի ակցիա` Արմավիրում. գյուղացիները ճանապարհ էին փակել Fri, 31 Jul 2026 12:45:01 +0400 Այսօր վաղ…

20 րոպե ago

Թրամփը հրադադա՞ր է «խնդրում» Իրանից․ հետաքրքիր շրջադարձ

Թրամփը հրադադա՞ր է «խնդրում» Իրանից․ հետաքրքիր շրջադարձ Fri, 31 Jul 2026 12:30:52 +0400 ԱՄՆ նախագահ…

34 րոպե ago

Չեմ հիշում, թե արդեն որերորդ անգամ են խուզարկում. մեր տնից ոչինչ չեն վերցրել

Չեմ հիշում, թե արդեն որերորդ անգամ են խուզարկում. մեր տնից ոչինչ չեն վերցրել Fri, 31…

45 րոպե ago

Մի թշնամուն չենք մարսել, ինչո՞ւ է նոր թշնամի ստեղծում. Կարապետյանը ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին

Մի թշնամուն չենք մարսել, ինչո՞ւ է նոր թշնամի ստեղծում. Կարապետյանը ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին Fri,…

49 րոպե ago

Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը Fri, 31 Jul 2026 12:15:23 +0400 ՀՀ…

49 րոպե ago