Իրանը չի պատրաստվում զիջումների գնալ կամ նահանջել

Իրանը չի պատրաստվում զիջումների գնալ կամ նահանջել

Wed, 08 Jul 2026 12:25:46 +0400


Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա լարվածությանը, ինչպես նաև կողմերի միջև ձեռք բերված հուշագրին։

Դեսպանի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գնահատելով ստեղծված իրավիճակն ու կրած կորուստները, եկել է այն եզրակացության, որ ռազմական գործողությունների շարունակությունը նպատակահարմար չէ, ինչի հետևանքով համաձայնել է հրադադարին։

Միևնույն ժամանակ, Շիրղոլամին նշել է, որ Թրամփի վարքագիծն ու Իսրայելի որդեգրած քաղաքականությունը, իր գնահատմամբ, վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը դեռ վերջնական որոշում չի կայացրել հետագա քայլերի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ հենց այդ անորոշության պատճառով ստորագրված հուշագիրը մի քանի անգամ խախտվել է ամերիկյան կողմի կողմից։

Իրանի դեսպանն ընդգծել է, որ Թեհրանը նախկինում ևս ապացուցել է իր հաստատակամությունը և չի պատրաստվում զիջումների գնալ կամ նահանջել նաև ընթացող բանակցությունների ընթացքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Զինծառայողի են սպանել, մի քանի հոգու վիրավորել

Զինծառայողի են սպանել, մի քանի հոգու վիրավորել Fri, 13 Nov 2026 21:30:56 +0400 Սիրիայի բանակի…

6 րոպե ago

Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը

Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը Fri, 13 Nov…

13 րոպե ago

Տուն՝ առանց կանխավճարի․ Ամերիաբանկի հիփոթեքային նոր հնարավորությունները` «TOON Expo»-ում

Տուն՝ առանց կանխավճարի․ Ամերիաբանկի հիփոթեքային նոր հնարավորությունները` «TOON Expo»-ում Fri, 13 Nov 2026 21:18:06 +0400…

18 րոպե ago

Համայնքապետը ներողություն է պահանջում` իրեն Ալիեւի հետ համեմատելու համար

Համայնքապետը ներողություն է պահանջում` իրեն Ալիեւի հետ համեմատելու համար Fri, 13 Nov 2026 21:15:54 +0400…

21 րոպե ago

Դադրյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվը հասանելի կլինի առցանց

Դադրյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվը հասանելի կլինի առցանց Fri, 13 Nov 2026 21:07:28 +0400 Վահագն…

29 րոպե ago

Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնում

Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնում Fri, 13 Nov 2026 21:00:28 +0400 Ադրբեջանում…

36 րոպե ago