Ռուսաստանի դեմ նոր սանկցիաներ կսահմանեն
Wed, 08 Jul 2026 19:00:11 +0400
Ամերիկացի մի շարք օրենսդիրներ՝ թե դեմոկրատներից եւ թե հանրապետականներից, մտադիր են Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն օգտագործել, որպեսզի առաջ մղեն օրինագիծ, որը նախատեսում է Ռուսաստանի դեմ նոր սանկցիաների սահմանում։ Այդ նպատակով նրանք նաեւ հանդիպում են ունեցել ԱՄՆ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հետ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Բանակցությունները տեղի են ունեցել երեքշաբթի օրը՝ փակ ընթրիքի ժամանակ, որը կազմակերպել էր Թուրքիայում ամերիկյան դեսպան Թոմ Բարաքը։