Ես Գագիկ Ծառուկյանին անձամբ չեմ ճանաչում, բայց կույր էլ չեմ․ հումորիստ

Ես Գագիկ Ծառուկյանին անձամբ չեմ ճանաչում, բայց կույր էլ չեմ․ հումորիստ

Wed, 08 Jul 2026 19:41:34 +0400


Ես Գագիկ Ծառուկյանին անձամբ չեմ ճանաչում, բայց կույր էլ չեմ։ Տեսել եմ, թե նա ինչ է արել սպորտի համար, ինչ աջակցություն է ցուցաբերել գյուղացիներին, ինչպես է օգնել բազմաթիվ արվեստագետների ու տարբեր նախագծերի։ Ամեն Նոր տարի, տոներին՝ նվերներ, բարեգործական ծրագրեր, և վստահ եմ՝ կան նաև շատ գործեր, որոնց մասին ընդհանրապես չգիտենք։
Այո՛, նրա անվան հետ կապված կան նաև բացասական խոսակցություններ, բայց եթե գնահատում ենք կատարած գործերը, ապա դրանք, իմ կարծիքով, շատ ավելի շատ են։
Երբ 2018 թվականին ժողովուրդը ոտքի կանգնեց, Ծառուկյանն էլ միացավ ժողովրդին։ Դա էլ պատմության մի մասն է, որը չպետք է մոռանալ։ Ուրանալը լավ բան չէ. այսօր եթե ուրանում ենք ուրիշի արածը, վաղը կարող են նույն կերպ ուրանալ նաև մերը։
Իսկ Հ1-ի «Պետրոսիկը», որի վզի ութ ծալքը հաստացել է Ծառուկյանի հացն ուտելով, այսօր փորձում է ուրիշներին դաս տալ։
Ու մի բան էլ ասեմ,եթե մեր ազգի համար հարուստ մարդու ցավը հաճույքի պատճառ է, ապա դա արդեն լուրջ խնդիր է։ Նման բանից ուրախանում է միայն հոգով աղքատ մարդը։ Եթե մարդը նախանձով ու չարությամբ է ապրում, ապա այդ հոգեվիճակով էլ շարունակելու է ապրել։

Գրել է հումորիստ Արամ Մանուկյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հրաձգություն Միացյալ Նահանգներում․ կա չորս զոհ

Հրաձգություն Միացյալ Նահանգներում․ կա չորս զոհ Wed, 08 Jul 2026 23:30:05 +0400 ԱՄՆ Օհայո նահանգ,…

6 րոպե ago

Պուտինը կարևոր հրահանգ է տվել Ղրիմի հարցով

Պուտինը կարևոր հրահանգ է տվել Ղրիմի հարցով Wed, 08 Jul 2026 23:00:23 +0400 Ռուսաստանի նախագահ…

35 րոպե ago

Գիշերը թեժ է լինելու․ ԱՄՆ-ի հարվածներից իրանցի զինվորականներ են զոհվել

Գիշերը թեժ է լինելու․ ԱՄՆ-ի հարվածներից իրանցի զինվորականներ են զոհվել Wed, 08 Jul 2026 22:55:08…

41 րոպե ago

Բացահայտվել են

Բացահայտվել են Wed, 08 Jul 2026 22:45:43 +0400 Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ստացել էին…

50 րոպե ago

Անօրինական միգրանտների են արտաքսել

Անօրինական միգրանտների են արտաքսել Wed, 08 Jul 2026 22:30:28 +0400 Վրաստանում 54 օտարերկրացու են արտաքսել։…

1 ժամ ago

Վերականգնումը լինելու է բարդ ու երկարատև

Վերականգնումը լինելու է բարդ ու երկարատև Wed, 08 Jul 2026 22:15:42 +0400 Մենք իսկապես ապրում…

1 ժամ ago