Հրաձգություն Միացյալ Նահանգներում․ կա չորս զոհ
Wed, 08 Jul 2026 23:30:05 +0400

ԱՄՆ Օհայո նահանգ, Ռիթման քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել։ Զոհվել է չորս մարդ։ Այս մասին հայտնում է ABC-ն։ Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր։ Հրաձգությունը տեղի է ունեցել բնակելի տանը։ Զոհերից մեկը ոստիկան է։ Կա նաեւ չորս վիրավոր։ Հրաձգության հեղինակը եւս սպանվել է։ Զոհերից մեկը տասներեքամյա երեխա է։ Դեպքի առնչությամբ սկսվել է քննություն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր