«Հրապարակ»․ Քննչականի պետը ՊՊԾ պետին է պարգևատրել

«Հրապարակ»․ Քննչականի պետը ՊՊԾ պետին է պարգևատրել

Thu, 09 Jul 2026 08:15:42 +0400


Մենք պարբերաբար ներկայացնում ենք պետական պաշտոնյաների՝ տարբեր անձանցից ստացած նվերները, քանի որ օրենքը պարտադրում է թանկարժեք նվերները հայտարարագրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում եւ որոշ նվերներ նաեւ հանձնել պետությանը, եթե դրանց արժեքը գերազանցում է թույլատրելի չափը։

Այս անգամ նվեր ստացողը ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանն է։ Հունիսի 23-ին Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի կողմից նա պարգեւատրվել է։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ Պողոսյանը Գասպարյանին նվիրել է AWI 2496 ապրանքանիշի ոսկյա ծածկույթով եւ բնական կաշվե գոտիով ճապոնական ժամացույց։ Ժամացույցն արժե 92 հազար դրամ։ Այն նվիրել է Քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակելու եւ ՊՊԾ կազմավորման տոնի կապակցությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Սարսափելի է․ Լոնդոնը խիստ քննադատել է Իսրայելի գործողությունները

Սարսափելի է․ Լոնդոնը խիստ քննադատել է Իսրայելի գործողությունները Wed, 16 Sep 2026 16:30:29 +0400 Մեծ…

11 րոպե ago

#Ուղիղ․ Փաշինյանը ԱԺ-ում է. պատասխանում է պատգամավորների հարցերին

#Ուղիղ․ Փաշինյանը ԱԺ-ում է. պատասխանում է պատգամավորների հարցերին Wed, 16 Sep 2026 16:30:11 +0400 Latest…

11 րոպե ago

Հայկական ֆուտբոլի համար ռեկորդային գնով տրանսֆեր

Հայկական ֆուտբոլի համար ռեկորդային գնով տրանսֆեր Wed, 16 Sep 2026 16:15:14 +0400 «Նոան» պաշտոնապես ներկայացրել…

26 րոպե ago

Ռուսական հարձակումից Ուկրաինայում կրկին զոհեր և վիրավորներ կան

Ռուսական հարձակումից Ուկրաինայում կրկին զոհեր և վիրավորներ կան Wed, 16 Sep 2026 16:00:34 +0400 Դնեպրոպետրովսկի…

41 րոպե ago

Եվրոպա լիգան՝ Երևանում.«Արարատ-Արմենիան» կխաղա այսօր

Եվրոպա լիգան՝ Երևանում.«Արարատ-Արմենիան» կխաղա այսօր Wed, 16 Sep 2026 15:45:27 +0400 Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» այսօր՝…

56 րոպե ago

Ես ռուս եմ, իսկ Ռուսաստանն իմ հայրենիքն է․ Սիգալ

Ես ռուս եմ, իսկ Ռուսաստանն իմ հայրենիքն է․ Սիգալ Wed, 16 Sep 2026 15:30:38 +0400…

1 ժամ ago