Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Քննչականի պետը ՊՊԾ պետին է պարգևատրել

«Հրապարակ»․ Քննչականի պետը ՊՊԾ պետին է պարգևատրել

Thu, 09 Jul 2026 08:15:42 +0400


Մենք պարբերաբար ներկայացնում ենք պետական պաշտոնյաների՝ տարբեր անձանցից ստացած նվերները, քանի որ օրենքը պարտադրում է թանկարժեք նվերները հայտարարագրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում եւ որոշ նվերներ նաեւ հանձնել պետությանը, եթե դրանց արժեքը գերազանցում է թույլատրելի չափը։

Այս անգամ նվեր ստացողը ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանն է։ Հունիսի 23-ին Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի կողմից նա պարգեւատրվել է։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ Պողոսյանը Գասպարյանին նվիրել է AWI 2496 ապրանքանիշի ոսկյա ծածկույթով եւ բնական կաշվե գոտիով ճապոնական ժամացույց։ Ժամացույցն արժե 92 հազար դրամ։ Այն նվիրել է Քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակելու եւ ՊՊԾ կազմավորման տոնի կապակցությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ակնա՞րկ. Ինչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին

«Հրապարակ»․ Ակնա՞րկ. Ինչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին Fri, 17 Jul 2026 08:10:00 …