Ուրբաթ , 17 Հուլիսի 2026

«Հրապարակ»․ Ակնա՞րկ. Ինչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին

«Հրապարակ»․ Ակնա՞րկ. Ինչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին

Fri, 17 Jul 2026 08:10:00 +0400


Հունիսի 30-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլուն։ Վրացի պաշտոնյան վարչապետին մի շարք խորհրդանշական նվերներ է հանձնել։ Նվիրել է Ցիլա Ցալկալամանիձեի հեղինակած՝ կլուազոնե տեխնիկայով էմալապատ նկար՝ 350 հազար 959 դրամ արժեքով եւ Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմը։ Գրքի կազմը՝ պղնձից, պատված 998 հարգի արծաթով՝ 0.03 մմ հաստությամբ, այնուհետեւ՝ 999.9 հարգի ոսկով՝ նույն՝ 0.03 մմ հաստությամբ։ Արժեքը 113 հազար 100 դրամ։ «Ընձենավորը» համաշխարհային գրականության դասական ստեղծագործություններից է, որի առանցքային գաղափարներն են ընկերությունը, հավատարմությունը, սերը, արժանապատվությունն ու քաջությունը։

Վերջին շրջանում ընթերցանության մասին հաճախ հրապարակային գրառումներ անող եւ հերթական ընթերցած գրքի մասին հանրությանը տեղեկացնող Նիկոլ Փաշինյանի գրադարանում այս ստեղծագործության հայտնվելը պատահական չէ, մնում է ակնկալել, որ նա ոչ միայն կընթերցի, այլեւ կխորհի այն արժեքների շուրջ, որոնք ներկայացված են Ռուսթավելու հայտնի պոեմում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով