Հայտնի է` երբ կքննվի հայր եւ որդի Քոչարյանների կալանքի հարցը
Wed, 21 Oct 2026 21:16:27 +0400

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի երկարաձգման հարցով դատական նիստն երեկ հետաձգվեց դատարանի ծանրաբեռնվածության պատճառով:
Հակակոռուպցիոն դատարանից մեզ ասացին, որ հայր եւ որդի Քոչարյանների կալանքի երկարաձգման միջնորդությունը կքննարկվի վաղը` հոկտեմբերի 22-ին` 16։30-ին։
Ռոբերտ Քոչարյանն այս գործով մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով։ Այս նույն մեղադրանքներով կալանավորված է նաև նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։
Նրանք կալանքի տակ են արդեն երկու ամիս: Նախկին նախագահը մեղադրյալ է նաև Մարտի 1-ի գործով, մեղքը չի ընդունում: Նախկին նախագահը 2018-ից հետո 4-րդ անգամ է կալանավորվել, վերջինի նախօրեին սրտի վիրահատություն էր տարել:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր