«Հրապարակ». 23 տարի մայր բուհում դասավանդելուց հետո ինձ թոշակի են ուղարկում

«Հրապարակ». 23 տարի մայր բուհում դասավանդելուց հետո ինձ թոշակի են ուղարկում

Thu, 09 Jul 2026 11:45:05 +0400


Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ստորագրությամբ ծանուցում է ստացել այն մասին, որ այս տարվա սեպտեմբերի 1-ից ինքն այլեւս չի դասավանդելու մայր բուհում: Իբրեւ թե աշխատանքային պայմանագիրն ավարտվել է: Բայց թե ինչու չեն երկարացնում այդ պայմանագիրը` չեն տեղեկացրել:

«Ինձ համար ակնհայտ է, որ այս որոշումը պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ ու հանրային ակտիվությամբ, քանի որ ինձ չի ներկայացվել եւ չէր էլ կարող ներկայացվել բուն դասավանդման որակի վերաբերյալ որեւէ նկատառում։ Հակառակ մեծ զբաղվածությանս, համալսարանական նոր սերունդների կրթությանը տասնամյակներ շարունակ իմ լուման ներդնելու որոշումս առաջին հերթին պայմանավորված է եղել մայր կրթօջախի նկատմամբ ունեցածս բարոյական պարտավորությամբ։ Ուստի մայր բուհում 23-ամյա դասախոսական աշխատանքս ավարտում եմ հանգիստ խղճով ու բացճակատ։ Միեւնույն ժամանակ, ԵՊՀ ռեկտորի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող անձի այս որոշումը դիտարկում եմ որպես կամայականության ու ապօրինության դրսեւորում։ Այն փոքր կաթիլ է Հայաստանի «ադրբեջանացման» հրեշավոր ծրագրում, որի կարեւոր բաղադրիչ է գիտակրթական համակարգի վեթինգը։ Այս առումով, իմ հանդեպ կայացված որոշումը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ, ցավոք, վերջինը։

ՀԳ. Կրթական ու գիտական գործունեությունս, բնականաբար, շարունակելու եմ։ Մոտ օրերս կհայտարարեմ Մխիթար Գոշի Հայոց դատաստանագրքի վերաբերյալ մենագրությանս շնորհանդեսի օրը։ Շուրջ 6 տարվա աշխատանքս շուտով կհանձնեմ ընթերցողի դատին, ու կտեսնեք՝ որքա՜ն նման են ժամանակները։ Այն ժամանակ նույնպես մարդիկ պայքարում էին Հայաստանը «ապահայկականացման» ծրագրի դեմ ու նույնպես ենթարկվում էին տարատեսակ հալածանքների»,- գրել է Մելիքյանը:

Իսկ ի՞նչ պատճառաբանությամբ է Հովհաննես Հովհաննիսյանը դադարեցրել համագործակցությունը Ռուբեն Մելիքյանի հետ, թեպետ այս բուհում վաղուց են ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսները թիրախի տակ հայտնվել` Գեւորգ Պետրոսյան, Աբրահամ Գասպարյան, Մենուա Սողոմոնյան, Աստղիկ Ավետիսյան, Անուշ Սեդրակյան, Դավիթ Սարգսյան, այլք: Ի դեպ, փորձառու եւ սիրված դասախոսներին փոխարինելու են գալիս անդեմ եւ ոչ պրոֆեսիոնալ սկսնակներ, որոնք իշխանությունների հետ կապեր ունեն կամ նրանց քարոզիչներն են: Այս ամենը հերթական անգամ ապացուցում է, որ մայր բուհի խնդիրը ոչ թե հմուտ մասնագետներին ավելի հմուտ եւ բանիմաց դասախոսներով փոխարինելն է, այլ ուղղակի նրանցից ազատվելը, քանի որ վերջիններս ընդդիմադիր են եւ քննադատում են Նիկոլ Փաշինյանին: Ի դեպ, նախկին որեւէ իշխանության ժամանակ նման նախադեպեր որեւէ բուհում չեն եղել: Նույն՝ Երեւանի պետական համալսարանի դասախոսների գերակշիռ մասը նախկին բոլոր իշխանությունների ժամանակ եղել է ընդդիմադիր, սակայն նրանք չեն հալածվել, աշխատանքից չեն հեռացվել:

Ռուբեն Մելիքյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով ստեղծված իրավիճակի մասին, ասում է. «Աշխատանքային օրենսգրքի այն հոդվածն են նշել, որը վերաբերում է ժամկետային պայմանագրին, այդքան բան: Որեւէ պարզաբանում չեն տվել, չեն անդրադարձել իմ դասախոսական գործունեության որակին, կարգապահությանը եւ այլն: Սա հերթական կամայական որոշումն է, սակայն այս ամենն ինձ համար խիստ տրամաբանական է, քանի որ մենք ապրում ենք Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանում: Պատճառն իմ իրավապաշտպանական ակտիվությունն է, հանրային գործունեությունս: 23 տարի մայր բուհում դասավանդելուց հետո ինձ այժմ թոշակի են ուղարկում: Այս պահին երկրորդական եմ համարում այս որոշումն իրավական հարթության վրա բողոքարկելը: Համալսարանի ղեկավարությունը բացահայտ վեթինգի է ենթարկում ոչ իշխանական դասախոսներին: Ի դեպ ասեմ, որ ընդամենը 70 հազար դրամից քիչ աշխատավարձ էի ստանում, ինչպես գրառման մեջ նշել էի, աշխատանքիս մոտիվացիան բարոյականության շրջանակներում էր` մայր կրթօջախի նկատմամբ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գուբերնատորից ցածր մակարդակի է հասել, անգամ մայրաքաղաք չեն թողնում

Գուբերնատորից ցածր մակարդակի է հասել, անգամ մայրաքաղաք չեն թողնում Thu, 09 Jul 2026 12:31:09 +0400…

16 րոպե ago

Էքսկլավային հարցերը կլուծվեն․ Բայրամովը հերքու՞մ է Փաշինյանին

Էքսկլավային հարցերը կլուծվեն․ Բայրամովը հերքու՞մ է Փաշինյանին Thu, 09 Jul 2026 12:30:38 +0400 Էքսկլավային գյուղերի…

16 րոպե ago

«Արարատցեմենտի» լաբորատորիայի ղեկավարի կարևոր հայտարարությունը

«Արարատցեմենտի» լաբորատորիայի ղեկավարի կարևոր հայտարարությունը Thu, 09 Jul 2026 12:21:36 +0400 «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցները հավաքվել են…

25 րոպե ago

«Հրապարակ». Ծառուկյանին «կզըցնել» չի լինի, որովհետեւ ընտրակեղծարարի հետ գործարքի չի գնացել

«Հրապարակ». Ծառուկյանին «կզըցնել» չի լինի, որովհետեւ ընտրակեղծարարի հետ գործարքի չի գնացել Thu, 09 Jul 2026…

31 րոպե ago

Խամենիի ծննդավայրը պատրաստվում է նրա թաղման արարողությանը

Խամենիի ծննդավայրը պատրաստվում է նրա թաղման արարողությանը Thu, 09 Jul 2026 12:00:55 +0400 Իրանի զոհված…

46 րոպե ago

«Մեզ հաց ու ջուր է տվել». մարդիկ հավաքվում են

«Մեզ հաց ու ջուր է տվել». մարդիկ հավաքվում են Thu, 09 Jul 2026 11:57:57 +0400…

49 րոպե ago