«Հրապարակ». Հայաստանից տոննաներով ծիրան են տարել Ռուսաստան՝ փառատոնի

«Հրապարակ». Հայաստանից տոննաներով ծիրան են տարել Ռուսաստան՝ փառատոնի

Fri, 10 Jul 2026 11:15:10 +0400


Հայաստանից Ռուսաստան ծիրանի արտահանման սահմանափակումների ֆոնին, Մոսկվայում հուլիսի 5-ին անցկացվել է հայկական «Ծիրանի» փառատոն։ Միջոցառումը կազմակերպել է Ռուսաստանի հայերի միությունը՝ ՌԴ նախագահին առընթեր միջազգայնական հարաբերությունների խորհրդի եւ Մոսկվայի կառավարության (Ազգային քաղաքականության եւ միջտարածաշրջանային կապերի վարչության) աջակցությամբ։ Զրուցել ենք Մոսկվայի եւ մերձմոսկովյան հայ համայնքների ղեկավար Արտյոմ Վարդանյանի հետ։

– «Ծիրանի» փառատոնի համար հայկական ծիրան է օգտագործվել․ ի՞նչ ճանապարհով է Ռուսաստան արտահանվել, չէ՞ որ արգելված է մուտքը։

– «Ծիրանի» փառատոնը տարիներ շարունակ անցկացնում ենք, որին մասնակցում են հազարավոր հայեր։ Փառատոնի շրջանակում երգ, պար, մշակութային միջոցառումներ են տեղի ունենում, իսկ ծիրանը հյուրասիրում ենք բոլոր մասնակիցներին։ Ինչ վերաբերում է արտահանմանը, երբ որ Արցախի ճանապարհները փակ էին, մենք այդ ժամանակ էլ Արա Աբրահամյանի գլխավորությամբ կարողացանք մեծ օգնություն անցկացնել դեպի Արցախ։ Այսինքն, նույն մեխանիզմով, միջոցառման հետ կապված այլ ճանապարհներով հայկական ծիրանը տեղ է հասել, որպեսզի մեր հայրենակիցներին հյուրասիրենք։

– Կարծիք կա, որ ծիրանը հայկական չի եղել։

– Գիտեք ինչ՝ կարծիքները տարբեր են, յուրաքանչյուր մարդ ունի իր հնարավորությունը եւ իր հնարավորությունների շրջանակներում իրականացնում է իր ցանկությունները։ Իսկ ճանապարհները, ինչպես նաեւ մեխանիզմներն ու հնարավորությունները, տարբեր են։ Այս առումով մենք որեւէ խնդիր չենք ունեցել։

– Քանի՞ կգ ծիրան եք ներկրել Ռուսաստան։

– Կիլոգրամի հետ կապված՝ չեմ կարող ասել, բայց այնքան, որ կարողացել ենք հյուրասիրել միջոցառման բազմահազարանոց մասնակիցներին։ Խոսքը տոննաների մասին է, եւ դա իրականացրել ենք մեկանգամյա ներկրումով։

– Հակասություն չե՞ք տեսնում՝ Մոսկվայում անցկացվում է «Ծիրանի» փառատոն, երբ Հայաստանի ծիրանի արտահանումը դեպի Ռուսաստան արգելված է։

– Բացարձակ, եթե միջկառավարական խնդիրներ կան, դա չի նշանակում, որ մենք մեր մշակութային ծրագրերը չպետք է իրականացնենք։ Այդ ծրագրերը տարիներ շարունակ իրականացվել են, եւ դա մեր ինքնությունն է։

– Հնարավոր չէ՞, որ օգնեք հայ տնտեսվարողներին, որպեսզի նույն՝ ձեր արտահանած ճանապարհով ծիրանն արտահանեն Ռուսաստան։

– Դա միջկառավարական խնդիր է, իսկ մենք հասարակական կազմակերպություն ենք։ Մարդասիրությունից ելնելով, այո, Հայերի միությունը՝ ղեկավարի գլխավորությամբ, տարիներ շարունակ բազմաթիվ հարցեր է կարգավորել, լուծել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հանրությունը դժգոհ է ընդդիմությունից, որ ձեզ չի հեռացնում

Հանրությունը դժգոհ է ընդդիմությունից, որ ձեզ չի հեռացնում Wed, 28 Oct 2026 16:45:54 +0400 Ռուբինյանի…

15 րոպե ago

Կոչ է արել բանակը բերել լիակատար մարտական ​​պատրաստության

Կոչ է արել բանակը բերել լիակատար մարտական ​​պատրաստության Wed, 28 Oct 2026 16:30:53 +0400 Հյուսիսային…

30 րոպե ago

36 տարվա մեջ դեռ նման բան չէր եղել

36 տարվա մեջ դեռ նման բան չէր եղել Wed, 28 Oct 2026 16:17:53 +0400 «Ուժեղ…

43 րոպե ago

Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Wed, 28 Oct 2026 16:15:46…

45 րոպե ago

Ստացվում է՝ ոչ մեկդ ոչ մի բանի հետ կապ չունի

Ստացվում է՝ ոչ մեկդ ոչ մի բանի հետ կապ չունի Wed, 28 Oct 2026 16:12:08…

49 րոպե ago

Կառավարությունը խորհրդարանում է. Ինչպես Նիկոլ Փաշինյանը ժամանեց

Կառավարությունը խորհրդարանում է. Ինչպես Նիկոլ Փաշինյանը ժամանեց Wed, 28 Oct 2026 16:10:34 +0400 Latest news…

50 րոպե ago