Գյուղեր մեկնելու տրանսպորտ չկա

Գյուղեր մեկնելու տրանսպորտ չկա

Fri, 10 Jul 2026 12:15:48 +0400


30 տարի առաջ է կազմավորվել Տավուշի մարզը, սակայն մարզկենտրոն Իջեւանի եւ մարզի համայնքների՝ Դիլիջանի, Նոյեմբերյանի, Բերդի հետ հասարակական տրանսպորտով կապը չի իրականացվում։ Նախկինում Իջեւան-Նոյեմբերյան, Իջեւան-Դիլիջան, Իջեւան-Բերդ երթուղիներով եւ հակառակ ուղղություններով հասարակական տրանսպորտ՝ միկրոավտոբուսային երթուղիներ են գործել, սակայն դրանք վաղուց չեն գործում։

Ամեն օր կարելի է տեսնել Իջեւանի ավտոկայարանում գտնվող Դիլիջան քաղաքի, Դիլիջան համայնքի Հաղարծին, Թեղուտ, Հովք գյուղերի բնակիչներին, որոնք սպասում են, որ Իջեւանից Երեւան մեկնող «գազել»-ները լցվեն մայրաքաղաք մեկնողներով, որպեսզի դրանից հետո մի կերպ տեղավորվեն, վարորդի տված աթոռի վրա նստեն կամ ոտքի վրա կանգնեն, որ Երեւանի միկրոավտոբոսով իրենց բնակավայրը հասնեն։ Ամեն օր մարդիկ Նոյեմբերյան,Դիլիջան, Բերդ համայնքներից զանազան գործերով կամ մարզկենտրոնում աշխատանքի գնալու համար մեկնում են Իջեւան։ Նրանցից շատերն անձնական ավտոմեքենա չունեն, տաքսիների վարորդներն էլ մեծ ուղեվարձ են պահանջում։ Մնում է հասարակական տրանսպորտը, որը չի գործում։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրինք․ «Նախկինում հայտարարել էիք Տավուշի մարզում երթուղային միասնական ցանցի ստեղծման մասին։ Ե՞րբ է այն ստեղծվելու եւ ի՞նչ է իր մեջ ներառելու։ Ե՞րբ են գործելու Նոյեմբերյան-Իջեւան-Նոյեմբերյան, Բերդ-­Իջեւան-Բերդ,Դիլիջան-Իջեւան-Դիլիջան հասարակական տրանսպորտի երթուղիները»: Մարզպետարանից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզում երթուղային միասնական ցանց դեռեւս չի գործարկվել»: Հույս կա՞, որ այն երբեւէ կգործարկվի։ Այս մասին մարզպետարանը լռում է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ուղղաթիռների բախման պատճառով զոհեր կան

Ուղղաթիռների բախման պատճառով զոհեր կան Tue, 03 Nov 2026 11:30:43 +0400 Նեպալի արևելքում գտնվող Սոլուկխումբու…

3 րոպե ago

«Հրապարակ». Հրահանգ չեն ստացել քաղաքական իշխանությունից

«Հրապարակ». Հրահանգ չեն ստացել քաղաքական իշխանությունից Tue, 03 Nov 2026 11:15:01 +0400 «Երբ ինչ-որ մեկը…

18 րոպե ago

Կարեն Վարդանյանը 122 մլն դրամ է տրամադրել ազգային պատկերասրահի վերանորոգմանն ու վերազինմանը (տեսանյութ, լուսանկարներ)

Կարեն Վարդանյանը 122 մլն դրամ է տրամադրել ազգային պատկերասրահի վերանորոգմանն ու վերազինմանը (տեսանյութ, լուսանկարներ) Tue,…

27 րոպե ago

Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ

Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Tue, 03 Nov 2026 11:01:00 +0400 «Բարգավաճ…

32 րոպե ago

«Հրապարակ». Համայնքում իշխելու համար երեք կուսակցություն է պայքարելու

«Հրապարակ». Համայնքում իշխելու համար երեք կուսակցություն է պայքարելու Tue, 03 Nov 2026 10:45:22 +0400 Նոյեմբերի…

48 րոպե ago

«Հրապարակ». Ես «Դիվա» ակումբի հետ որեւէ կապ չունեմ

«Հրապարակ». Ես «Դիվա» ակումբի հետ որեւէ կապ չունեմ Tue, 03 Nov 2026 10:35:16 +0400 Քանի…

58 րոպե ago