«Հրապարակ». Հրահանգ չեն ստացել քաղաքական իշխանությունից

«Հրապարակ». Հրահանգ չեն ստացել քաղաքական իշխանությունից

Tue, 03 Nov 2026 11:15:01 +0400


«Երբ ինչ-որ մեկը փորձում է հարվածել մեր պատգամավորին, նա պատասխան կստանա, իսկ համարժեք, թե ոչ համարժեք՝ կարեւոր չէ»,- լրագրողների հետ զրույցում իր առաջնորդի խոսքերն է կրկնել ԱԺ փոխխոսնակ, իշխող ՔՊ կուսակցության ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանը։ «Ո՞վ է ասել, որ քաղաքական խոսքը պետք է հաճելի լինի հակառակ թեւի ներկայացուցիչների համար»,- հարց է տվել նա` արդարացնելով Տարոն Չախոյանի ելույթները եւ հավաստիացնելով, որ իրենց պատգամավորի կողմից վիրավորանքներ չեն հնչել։ «Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի թիկնապահների սանձարձակությունը հայտնի է եղել տասնամյակներ շարունակ։ Դա հերթական անգամ դրսեւորվեց նաեւ այսօր։ Կարծում եմ՝ իրավիճակը, երբ ինչ-որ թիկնապահ խորհրդարանի տարածքում բռնություն է գործադրում լրագրողի նկատմամբ, դատաիրավական համակարգի բացթողումն է։ Մյուս լրագրողներին եւս պետք է հետաքրքրի, թե ինչու է նա ազատության մեջ»,- ասել է Ալեքսանյանը։

«Դատապարտում եմ միջադեպի սկիզբը, բայց չեմ դատապարտում դրան մեր պատասխանը։ Բռնությանը բռնությամբ պատասխանելը, կարծում եմ, երբեմն տրամաբանական է։ Տրամաբանական չէ սպասել, որ ընդդիմադիրը խորհրդարանի ամբիոնի մոտ կհարվածի իշխող կուսակցության պատգամավորին, եւ դա հետեւանքներ չի ունենա։ Մեր պատգամավորի նկատմամբ բռնություն է գործադրվել, եւ, ի պատասխան դրան, ջարդուփշուր է եղել։ Նորմալ է, որ ես այս իրավիճակում կանգնել եմ մեր խմբակցության պատգամավորի կողքին»,- ընդգծել է նա: Խոսքն այն մասին է, որ ծեծկռտուքի ժամանակ ինքն աթոռ է նետել ընդդիմադիրների ուղղությամբ։ Նա միջադեպը կապել է նախորդ օրը քննարկված TRIPP նախագծի հետ, որն «ապահովում է Հայաստանի զարգացումը, բերում ամերիկյան խոշոր ներդրումներ եւ Հայաստանը դարձնում ԱՄՆ-ի խոշոր գործընկեր», ինչն ընդդիմության համար քաղաքական ծանր իրավիճակ է ստեղծել։ «Ընդդիմությունն ընդունել է Նիկոլ Փաշինյանից իր պարտությունը, ընդունել է, որ չի կարող բանավեճի մեջ մտնել նրա հետ»,- ընդգծել է Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Վահագն Ալեքսանյանը քացիներ էր հասցրել ընդդիմադիր պատգամավորներից մեկին` Վահե Հակոբյանին, բայց քանի որ այդ ամենը չունեցավ որեւէ իրավական հետեւանք, հիմա էլ աթոռ է նետում մարդկանց ուղղությամբ:

«Հրապարակը» հետաքրքրվել էր իրավապահներից` դատախազությունից եւ Քննչական կոմիտեից` քրեական վարույթ հարուցվե՞լ է դեպքի առնչությամբ, մեզ պատասխանել էին, որ՝ ոչ, վարույթ չի հարուցվել: Նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով թեմայի մասին, ասաց. «Առաջին անգամ չէ, որ խորհրդարանում տարբեր տեսակի միջադեպեր են լինում, եթե իմ հիշողությունն ինձ չի դավաճանում, երբեւիցե որեւէ իրավական հետեւանք այդ ամենը չի ունեցել: Ամեն բան բոլորիս աչքի առաջ է տեղի ունենում, տեսնում ենք: Աթոռներով երբեք իրար չեն հարվածել այն ժամանակ, քանի որ աթոռ նետող չի եղել, հիմա արդեն կա աթոռ նետող, որը սիրով այդ գործառույթն իրականացնում է: Իհարկե, նորմալ չէ, որ իրավական որեւէ հետեւանք այս ամենը չի ունեցել: Իրավապահ մարմինները գոնե ինչ-որ մի արձագանք պետք է հնչեցնեին, բայց դե՝ հասկանալի է, թե որն է նրանց լռության պատճառը, հրահանգ չեն ստացել քաղաքական իշխանության կողմից»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անպատրաստ ներկայացել եք ԱԺ

Անպատրաստ ներկայացել եք ԱԺ Tue, 03 Nov 2026 12:20:22 +0400 2027 թվականի պետական բյուջեի քննարկման…

7 րոպե ago

Որքա՞ն է արժենում Փաշինյանի՝ Կոնդի ամառանոցում ապրելը

Որքա՞ն է արժենում Փաշինյանի՝ Կոնդի ամառանոցում ապրելը Tue, 03 Nov 2026 12:18:27 +0400 2027 թվականի…

9 րոպե ago

«Հրապարակ». Իբրեւ թե միգրանտական մշակույթը նոր շունչ է տալիս Եվրոպային

«Հրապարակ». Իբրեւ թե միգրանտական մշակույթը նոր շունչ է տալիս Եվրոպային Tue, 03 Nov 2026 12:15:48…

11 րոպե ago

Մակունցի աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել 116 տոկոսով

Մակունցի աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել 116 տոկոսով Tue, 03 Nov 2026 12:12:00 +0400 Վարչապետի աշխատակազմի…

15 րոպե ago

Այս անկեղծությունը մի սարսափելի իրականության մասին է վերահաստատում

Այս անկեղծությունը մի սարսափելի իրականության մասին է վերահաստատում Tue, 03 Nov 2026 12:08:20 +0400 «Ադրբեջանական…

19 րոպե ago

Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին

Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Tue, 03 Nov 2026 12:07:55 +0400…

19 րոպե ago