Մակունցի աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել 116 տոկոսով

Մակունցի աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել 116 տոկոսով

Tue, 03 Nov 2026 12:12:00 +0400


Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցի աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել 116 տոկոսով՝ ներկայիս 998 հազար դրամից հասցնելով ավելի քան 2 միլիոն դրամի։

Լրագրողը ճեպազրույցի ընթացքում Մակունցից հետաքրքրվեց, թե ինչպիսի աշխատանքային ծանրաբեռնվածություն է ենթադրում նրա պաշտոնը, որ աշխատավարձի նման զգալի բարձրացում է անհրաժեշտ։

Ի պատասխան՝ Մակունցը պարզաբանեց, որ նշված գումարները վերաբերում են ոչ թե մաքուր աշխատավարձին, այլ մինչև հարկերը հաշվարկվող վարձատրությանը։

Անդրադառնալով աշխատավարձերի բարձրացման հիմնավորումներին՝ նա նշեց, որ համապատասխան նախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո դրա տրամաբանությունն ու նպատակները կներկայացնի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, որը նախագծի հեղինակն է։

Մակունցը նաև ընդգծեց, որ ինքը նախագծի մշակմանը և քննարկումներին մասնակցություն չի ունեցել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Գործիքը» մաշվել է, հնացել

«Գործիքը» մաշվել է, հնացել Thu, 05 Nov 2026 01:18:14 +0400 Latest news from Հրապարակ ©…

6 ժամ ago

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան Thu, 05 Nov 2026 00:57:47…

7 ժամ ago

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում Thu,…

7 ժամ ago

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք Thu, 05 Nov 2026 00:25:08 +0400 Latest…

7 ժամ ago

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում Thu, 05 Nov 2026 00:22:10…

7 ժամ ago

Մենք չհամոզվող տեսակ ենք

Մենք չհամոզվող տեսակ ենք Thu, 05 Nov 2026 00:17:47 +0400 Latest news from Հրապարակ ©…

7 ժամ ago