Որքա՞ն է արժենում Փաշինյանի՝ Կոնդի ամառանոցում ապրելը
Tue, 03 Nov 2026 12:18:27 +0400
2027 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեց, թե որքան ֆինանսական միջոցներ են տարեկան ուղղվում Կոնդի ամառանոցային տնտեսության պահպանմանն ու շահագործմանը։
Պատգամավորը նկատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնակվում է Կոնդի ամառանոցում, մինչդեռ հանրությանը պարբերաբար տեսանյութեր է ներկայացնում իր առօրյայից՝ ցուցադրելով համեստ կենցաղ և սնունդ։
Ղազարյանը, մասնավորապես, հիշատակեց թթու լավաշը, եգիպտացորենն ու պերաշկիները՝ հարց բարձրացնելով, թե իրականում որքան գումար է պետբյուջեից ծախսվում վարչապետի բնակության վայրի պահպանման համար։
Ի պատասխան՝ Լիլիթ Մակունցը խնդրեց նման հարցերը ներկայացնել գրավոր՝ ընդգծելով, որ թվային տվյալներ պահանջող հարցումների դեպքում աշխատակազմը պատրաստ է տրամադրել համապատասխան պատասխաններ։ Նա նույն կարգով գրավոր հարցում ներկայացնելու առաջարկ արեց նաև Կոնդի ամառանոցային տնտեսության ծախսերի վերաբերյալ՝ խոստանալով պատասխանել։