«Հրապարակ»․ Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին

«Հրապարակ»․ Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին

Sat, 11 Jul 2026 10:25:20 +0400


5 տարի առաջ, Երեւանում աղմկոտ սպանություն տեղի ունեցավ` միմյանց վրա կրակել էին մի խումբ քրեական հեղինակություններ, սպանվել էր հայտնի Քանաքեռցի Տույը` Արթուր Ղազարյանը, փոխհրաձգությանը մասնակցել էին Տույի մտերիմներն ու ընտանիքի անդամները։ Ներկա էր եղել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը։ Դեպքը տեղի էր ունեցել Սիմոնյանների տանը։ Քրեական գործ հարուցվեց, մարդիկ կալանավորվեցին, 2022-ին գործը հասավ դատարան:

Հիշեցնենք, որ Սիմոնյան եղբայրներից Վլադիմիրը Երեւանի քաղաքապետարանի կենդանաբանական այգու փոխտնօրենն է եղել, ապա՝ տնօրենի ԺՊ-ն եւ Հայկ Մարությանի կողմից ազատվել է պաշտոնից, քանի որ փաստաթղթերով չէր համապատասխանում տնօրենին ներկայացվող պահանջներին։

Գործով 5 մեղադրյալ է անցնում՝ Արտուշ, Վլադիմիր, Հովհաննես, Հակոբ Սիմոնյանները եւ նրանց մտերիմ Արսեն Ալեքսանյանը։ Բոլորը կալանքի տակ են, բացառությամբ Հակոբ Սիմոնյանի։ 4 տարի է՝ այս գործը քննվում է դատարանում։ Մեղադրյալներին պարբերաբար բաց են թողում, ապա վերադաս ատյանները կրկին կալանավորում են։ Միջադեպի ժամանակ 4 անձ է սպանվել, երեքը՝ Տույի կողմից․ ինքը՝ Արթուր Ղազարյանը, նրա մտերիմներ Արայիկ Խաչատրյանը, Արթուր Բորյանը, իսկ մյուս կողմից՝ Սիմոնյանների հայրը՝ Արտուշ Սիմոնյանը: Վերջինս թեպետ ֆիզիկապես չկա, սակայն դատարանում մեղադրյալի կարգավիճակ ունի: Սիմոնյանի իրավահաջորդները չեն ցանկացել, որ մահվան հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, տղաներն ուզում են հասնել հոր արդարացման դատավճռին, ուստի նրան հետմահու մեղադրյալի կարգավիճակ են տվել, եւ գործը քննվում է նաեւ նրա վերաբերյալ։

4 տարվա դատաքննությունից հետո դատավոր Մանվել Շահվերդյանը հեռացել է վերդիկտ կայացնելու։ Սիմոնյան եղբայրների պաշտպան Մարգար Պողոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում կանխատեսեց․ «Մոտենում ենք դատաքննության ավարտին, անցել ենք ճառերի փուլը, հիմա վերդիկտի փուլն է։ Իմ կարծիքով՝ արդարացնող վերդիկտ կլինի»։ Ինչո՞վ էր պայմանավորված 4 տարի դատաքննություն անելը, փաստաբանը պատասխանեց․ «Գործի բարդությունով է պայմանավորված, այսպիսի գործ չեք գտնի հանրապետությունով՝ իր բարդությամբ։ Դատավարական խնդիրները եւ ապացույցները, որոնք օբյեկտիվ իրականությունում պետք է հայտնաբերվեին եւ ներկայացվեին, մի խոսքով՝ ամեն ինչը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր

Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր…

3 ժամ ago

Որքան է կազմում Ֆրանսիայի պետական պարտքը

Որքան է կազմում Ֆրանսիայի պետական պարտքը Mon, 21 Sep 2026 23:30:05 +0400 Ֆրանսիայի պետական պարտքը…

3 ժամ ago

Քննարկել ենք Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային վերաբերող հարցեր. Ջևդեթ Յըլմազ

Քննարկել ենք Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային վերաբերող հարցեր. Ջևդեթ Յըլմազ Mon, 21 Sep 2026 23:15:18…

3 ժամ ago

Որն է աշնանային ճիշտ սննդակարգը

Որն է աշնանային ճիշտ սննդակարգը Mon, 21 Sep 2026 23:00:49 +0400 Աշնան հետ, երբ եղանակն…

3 ժամ ago

Վերջապես Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին․ օրվա գլխավոր լուրերը

Վերջապես Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին․ օրվա գլխավոր լուրերը Mon, 21 Sep 2026 22:40:07…

4 ժամ ago

Հայտնի ֆուտբոլիստին տուգանել են 60 հազար եվրոյով

Հայտնի ֆուտբոլիստին տուգանել են 60 հազար եվրոյով Mon, 21 Sep 2026 22:30:01 +0400 Փարիզի Վերաքննիչ…

4 ժամ ago