Որն է աշնանային ճիշտ սննդակարգը

Որն է աշնանային ճիշտ սննդակարգը

Mon, 21 Sep 2026 23:00:49 +0400


Աշնան հետ, երբ եղանակն արդեն սկսում է փոխվել ու ցրտել, մարդկանց մոտ սովորաբար ավելի ուժգնանում է ախորժակը։ Մարդիկ ավելի հակված են դառնում բարձր կալորիականություն ունեցող կերակրատեսակների հանդեպ։ Դա մասնագետները պայմանավորվում են եղանակային փոփոխությունների, քնի ռեժիմի հնարավոր փոփոխության, ֆիզիկական ակտիվության եւ առկա մթերքների տեսականու փոփոխության, ինչպես նաեւ՝ հնարավոր սթրեսային աճի հետ։

Սովորաբար քնի վատացումը, ակտիվության նվազումը կարող են բերել քաղցի զգացողության հատկապես երեկոյան ժամերին, երբ մարդը փորձում է այն հագեցնել քաղցրեղենով կամ ծանր կերակուրներով։ Աշնանային սեզոնին խորհուրդ է տրվում սննդառության պահերի միջեւ եղած ինտերվալները չանել շատ երկարատեւ։ Օրվա սննդակարգը դարձնել ավելի սննդարար, ավելացնելով այնպիսի մթերքներ, որոնք հարուստ են սպիտակուցներով եւ մանրաթելերով՝ միս, ձուկ, ձու, կաթնաթթվային մթերքներ, հատիկեղեն եւ բանջարեղեններ։ Դրանք օգնում են պահպանելու հագեցածության զգացողությունը։ Բացի այդ, խորհուրդ է տրվում խուսափել սթրեսներից եւ գերհոգնածությունից, քանի որ այդ իրավիճակներում էլ մարդու մոտ ուտելու ցանկություն կարող է առաջանալ։ Միաժամանակ հնարավոր շատակերությունից խուսափելու համար՝ խորհուրդ է տրվում սննդառությունը սահմանափակել աստիճանաբար։ Կտրուկ սահմանափակումները եւս վնասակար են, ասում են մասնագետները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր

Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր…

23 րոպե ago

Որքան է կազմում Ֆրանսիայի պետական պարտքը

Որքան է կազմում Ֆրանսիայի պետական պարտքը Mon, 21 Sep 2026 23:30:05 +0400 Ֆրանսիայի պետական պարտքը…

38 րոպե ago

Քննարկել ենք Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային վերաբերող հարցեր. Ջևդեթ Յըլմազ

Քննարկել ենք Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային վերաբերող հարցեր. Ջևդեթ Յըլմազ Mon, 21 Sep 2026 23:15:18…

53 րոպե ago

Վերջապես Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին․ օրվա գլխավոր լուրերը

Վերջապես Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին․ օրվա գլխավոր լուրերը Mon, 21 Sep 2026 22:40:07…

1 ժամ ago

Հայտնի ֆուտբոլիստին տուգանել են 60 հազար եվրոյով

Հայտնի ֆուտբոլիստին տուգանել են 60 հազար եվրոյով Mon, 21 Sep 2026 22:30:01 +0400 Փարիզի Վերաքննիչ…

2 ժամ ago

Պարտության խորհրդանիշ անձի վարչապետության օրոք Անկախություն տոնելը տոնը ձեռ առնել է նշանակում

Պարտության խորհրդանիշ անձի վարչապետության օրոք Անկախություն տոնելը տոնը ձեռ առնել է նշանակում Mon, 21 Sep…

2 ժամ ago